Սյունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես, Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5.5 մլն ԱՄՆ դոլար), ընթացքի մեջ են ընդհանուր շենքի շինարարական աշխատանքները (2.5 մլն ԱՄՆ դոլար), և նախատեսվում է 2018 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտել օդանավակայանի կառուցումը: Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, և որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը: 2018 թ. հունվարի վերջից կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժեքով տրիկոտաժի ֆաբրիկան Գեղի համայնքում, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Բանակցություններ են ընթանում իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով, որն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ: Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապան քաղաքում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2018 թ. նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը: Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում նաև Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ ՀՀ դրամին համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել: 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետը զեկուցել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 10 միավոր տեխնիկա: Աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ: Վահե Հակոբյանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Սյունիքի մարզում ջրագծերի հետ կապված խնդիրների լուծման շուրջ քննարկումների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համատեղ աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրամբարների ուժեղացման և պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ջրամբարների կառուցման ծրագրեր իրականացնելու համար: 

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Վահե Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 20 տոկոս, 2016 թ. կատարողականը կազմել է 103.2 տոկոս (առաջինը հանրապետությունում), 2017 թ.՝ 107.2 տոկոս: Վահե Հակոբյանի խոսքով՝ Սյունիքի մարզն հանրապետությունում առաջատար դիրքում է թե´ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների հաշվով (11900 ՀՀ դրամ), թե´ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականով: 

Աղբահանության ոլորտում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է 137 աղբավայր, փակվել է 83-ը, նախատեսվում է փակել ևս 6-ը։ Աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագիր է կնքվել 1800-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի հետ (45 տոկոս): 2018 թ. պլանավորվում է այդ թիվը հասցնել 2000-ի: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին: 

Առողջապահական վճարովի ծառայությունների սեփական մուտքերի մասով 2016թ. համեմատ այս տարի արձանագրվել է 2-ից ավելի անգամ աճ՝ 150 մլն ՀՀ դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 350 մլն ՀՀ դրամ: 2018 թ. նախատեսվում է Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնները համալրել լրացուցիչ տեխնիկայով, որը կնպաստի եկամտաբերության աճին: