Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+»-ի փակման գործում․ Սամսոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին՝ հարցրեց, թե նա ինչ մասնակցություն է ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում:

Երվանդ Խունդկարյանը պատասխանեց, որ «Ա1+»-ի գործով ինքը հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր:

«Միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումերն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների կամ վարքագծի վերաբերյալ, բայց ես զարմացած եմ տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, և նրա թույլ տված սխալների հետևանքով է, որ «Մետեքս» ՍՊԸ-ն արդյունքում պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել։ Եթե նման հայտարարություններ են արվում, ես տարակուսում եմ՝ արդյո՞ք մարդիկ կարդացել են ՄԻԵԴ-ի այդ վճիռը, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման տեսանկյունից, որ տնտեսական դատարանի վարքագիծը և գործողությունները եղել են օրինական, որովհետև տնտեսական դատարանն ինքը քննարկել է բոլոր կողմերի միջնորդությունները, պատճառաբանել է միջնորդությունների մերժումները և իր դատական ակտը, ավելին՝ ապահովել է «զենքերի հավասարության» սկզբունքը դատավորության ընթացքում»,- ասաց Երվանդ Խունդկարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: