Քոչարյանի ժառանգությունը՝ «մահացած հսկա ձեռնարկություններ». ո՞վ շահեց «գույք պարտքի դիմաց» գործարքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

18 տարի առաջ՝ 2002թ-ին, շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություններ՝ «Մարս» գործարանը, «Հրազդանի» ՋԷԿ-ը և նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած 3 գիտահետազոտական ինստիտուտները: Այդ 100 մլն դոլարը ներկայացվեց որպես «ներդրում» Հայաստանի տնտեսությունում: ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե ձեռնարկություններին նոր շունչ կհաղորդվի, աշխատատեղեր կստեղծվեն, ըստ էության, իրականություն չդարձան: «Մարսի» հսկա տարածքի մի մասն այսօր ազատ տնտեսական գոտի է, իսկ բուն գործարանում աշխատում է ընդամենը 1-2 արտադրամաս, այն էլ՝ նվազագույն ծանրաբեռնվածությամբ:

«Մարս» գործարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ շուրջ 600 մլն շվեյցարական ֆրանկին համարժեք գումարով՝ բրիտանական և սերբական մասնագիտացած ընկերությունների կողմից, և հագեցած էր այդ տարիների ամենաարդիական հաստոցներով ու սարքավորումներով: Գործարանի ընդհանուր տարածքը 42 հա է, արտադրական հիմնական մասնաշենքի մակերեսը՝ շուրջ 100 հազար քմ: 2002թ-ին «գույք պարտքի դիմաց» ծրագրով այն գնահատվել էր ընդամենը 56 մլն դոլար:

Ռուսական կողմին հանձնված գիտահետազոտական ինստիտուտները՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն և «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն, որ ընդհանուր գնահատվել էին գրեթե 6.5 մլն դոլար, միավորվել են և հանդես են գալիս «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ անվանմամբ:

ՌԴ պետ. գույքի կառավարման գործակալությունն այս 4 ձեռնարկությունների կառավարումը հանձնել է «Սիտրոնիքս» ընկերությանը:

Հրազդանի ՋԷԿ-ը, որ Խորհրդային Միության առաջատար էր համարվում, ռուսական կողմին հանձնվել էր 31 մլն դոլարով:

«Սա ընդամենը մի գործարք է եղել, որի արդյունքում Հայաստանը կորցրեց բավականին արժեքավոր սեփականություն: Մասնավորեցման արդյունքն է ավելի կարևոր, այսինքն՝ մենք ստանո՞ւմ ենք մի ձեռնարկություն, որը սկսում է աշխատել, աշխատատեղեր ստեղծել, եկամուտներ ստանալ, հարկ վճարել»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, «Մարս» գործարանի նախկին փոխտնօրեն Վահագն Խաչատրյանը:

Ձեռնարկությունների ներկայիս վիճակի ու զարգացման հեռանկարների մասին սեփականատերերը գերադասում են լռել: Մենք հարցազրույցներ էինք խնդրել «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանից և «Երևանի մաթեմատիկական մեքենաների» ԳՀԻ ղեկավար Արսեն Թառոյանից, սակայն երկու դեպքում էլ մերժում ստացանք: Ընդ որում՝ վերջինի դեպքում մերժումը Մոսկվայից է եղել:

Արմեն Խաչատրյանը միայն որոշ ընդհանուր տեղեկություններ տրամադրեց՝ «Մարսի» ու գործարանի տարածքում տեղակայված «Ալյանս» ազատ տնտեսական գոտու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այս պահին գործում է գործարանի 5 արտադրամաս՝ , նաև կան տարածքի վարձակալներ, որոնցից խոշորներն են՝ «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ», «Ինեկոբանկ», «Ֆարմատեք»,  ռուսական քաղցրավենիք արտադրող KDV ընկերությունները:

2013 թ-ին ստեղծված «Ալյանս» ազատ տնտեսական գոտում թույլատրվում է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրություն և արտահանում, ներդրողներին առաջարկվում են մի շարք արտոնություններ, սակայն այս ամենով հանդերձ՝ այժմ այստեղ գործում են միայն 11 ընկերություններ:

Արմեն Խաչատրյանը մի քանի տարի առաջ դժգոհել էր, որ համաշխարհային պրոցեսներն ազդում են իրենց վրա և գործարանի պատվերները բավականին պակասել են, նաև դրական զարգացումների հույս էր հայտնել. «Մարս» գործարանի մեծ հատվածը մենք տրամադրեցինք ազատ տնտեսական գոտուն, որպեսզի դա օգներ «Մարսին» աշխատել: Հիմա 2 ծրագրեր բավականին լուրջ ընթացք են ստացել և, հավանաբար, մայիսի կեսերից կարող է այնպես ստացվել, որ երկու հերթափոխով կաշխատենք»:

Թե ներկայումս ռուսական ո՞ր ընկերություններից է պատվերներ ստացել գործարանը, մեր այս հարցը Արմեն Խաչատրյանն անպատասխան է թողել:

Փորձեցինք տեղեկություններ գտնել համացանցի բաց աղբյուրներից: ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2013 թ-ին «ՌԱՕ Մարսը» խոշոր հարկատուների շարքում էր, սակայն դրանից հետո այն այլևս այդ ցանկում չի եղել: Այսօր այն ունի մոտ 90 աշխատակից: Ըստ պետական գնումների համակարգի՝ 2018 թ-ին ընկերությունը մոտ 17 մլն դրամի 2 պատվեր է կատարել արտգործնախարարության և ոստիկանության համար՝ մատակարարելով ավտոմեքենայի դրոշակաձող և գրասենյակային գույք: Իսկ 2019 թ-ին «Սիտրոնիքս Արմենիան» մոտ 610 հազար դրամ հարկային պարտավորություն չի կատարել, որի կապակցությամբ ՊԵԿ-ում վարչական վարույթ է հարուցվել:

«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում զետեղված է 5 տարի առաջ Արսեն Թառոյանի մի հարցազրույց, ըստ որի՝ ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետները հիմնականում զբաղվում են պետական գերատեսչությունների, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի, Ազգային անվտանգության, ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների պատվերներով տարբեր կիրառական ոլորտների համակարգերի նախագծմամբ, ծրագրային փաթեթների մշակմամբ և սպասարկմամբ: Արսեն Թառոյանը նաև նշել է, որ արդիականացվել են ենթակառուցվածքները և «ստեղծվել է մի միջավայր՝ կլաստեր, որտեղ այսօր ներգրավված են ՏՀՏ ոլորտի 3 տասնյակից ավելի խոշոր ընկերություններ»: Ըստ ամենայնի՝ նա ի նկատի է ունեցել ինստիտուտի տարածքում վարձակալությամբ տեղակայված ՏՏ ընկերություններին: «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործում է նաև «Երևան էքսպո» ցուցահանդեսը: Ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում կայուն տեղ ունի՝ տարեկան մոտ 200-250 մլն դրամ հարկային վճարումներով:

Հրազդան ՋԷԿ-ը 2011 թ-ին վաճառվեց «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին, իսկ 2017 թ-ին՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Ընկերության կայքի համաձայն՝ այն համարվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության «արդյունավետ» համագործակցության օրինակ, թեպետ 2002-ին ռուսներն այն անվանում էին պարզապես «60-ականների կառույց»։ Ամեն դեպքում, ՋԷԿ-ը ՀՀ էներգահամակարգի մեջ էական դեր չի կատարում, այն պիկային կայան է, աշխատում է միայն այն ժամանակ, երբ ԱԷԿ-ի և ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան չի բավարարում պահանջարկը և արտադրում է տարեկան շուրջ 250-300 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այն ժամանակ խոսակցություններ կային, որ այս ՋԷԿ-ն ավելի բարձր գնով պատրաստվում էր ձեռք բերել Իրանը, և, որ այդ գործարքը չկայացավ հենց ռուսական կողմի ջանքերով:

«Ինչո՞ւ այս քայլին գնաց Ռուսաստանը, արդյո՞ք այդպես հրատապության կարգով կարիք ուներ 100 մլն դոլարի: Չէ՞ որ շատ դեպքերում 2 պետությունների որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում այդ պարտքերը չեղյալ են համարվում կամ երկարաձգվում են: Ես հիշում եմ մի շատ տպավորիչ միջադեպ, երբ Պուտին-Քոչարյան հանդիպում էր Սոչիում, ոչ պաշտոնական միջավայր էր, գարեջուր էին խմում, և լրագրողները Պուտինին հարցրեցին՝ ինչո՞ւ այսպիսի պահանջ դրեցիք ու հայերն էլ այսպես հրատապ կարգով ուզում են իրենց գույքը ՌԴ-ին հանձնեն: Ինքն ասեց, որ հարցը ճիշտ հասցեով չեք ուղղում, հասցեատերը Քոչարյանն է, որովհետև նախաձեռնությունն իրենց կողմից է եղել: Ես հիշում եմ Քոչարյանի պահվածքը, շփոթմունքը»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարում՝ 2008 թ-ին, «Մարս» գործարանը և 3 ինստիտուտները, ինչպես նշեցինք, հանձնվեցին «Սիտրոնիքսին»: Այս ընկերության 100% բաժենամասը պատկանում է «Սսիստեմա» կորպորացիային: 1 տարի անց՝ 2009թ-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց «Սիստեմայի» բաժնետիրական ֆինանսական տնօրենների խորհրդի անդամ և մինչ օրս շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Այս տարվա հունիսին «Սիստեմայի» խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը վճարել էր Քոչարյանի ազատության համար սահմանված 2 մլրդ դրամ գրավի մի զգալի մասը:

6-7 տարի առաջ փոքրիկ «փոխհրաձգություն» տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև: Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքն իր հետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»: Քոչարյանն իր հերթին հայտարարեց, թե «գույք պարտքի դիմաց» գործարքը կազմակերպել են Սերժ Սարգյանն ու Իլյա Կլեբանովը, որոնք 2002-ին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահներն էին, և համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները՝ ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ, ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այսինքն՝ Սարգսյանի կողմից:

Իսկ ահա անցած տարի Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» ծրագիրն անվանեց «ամենից լավագույն և հաջողված». «Գույք պարտքի դիմաց ծրագիրը երևի թե ամենից լավագույն և հաջողված ծրագրերից է եղել Հայաստանում: Հիմա Հայաստանը պետք է 100 մլն դոլար պարտքը փակեր, այդ պարտքը մնաց Հայաստանում, և պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնեցին այն գործարանները, որոնք չէին աշխատում կամ գրեթե չէին աշխատում: Եվ որոնք մասամբ սկսել են դրանից հետո աշխատել»:

Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ այս ողջ գործարքը սկիզբ դրեց Հայաստանի էներգետիկ համակարգի մենաշնորհացման Ռուսաստանի կողմից, Իրանի դուրս մղման մեր երկրի էներգետիկ ոլորտից, նաև դրանում մեծ տեղ ունի նաև անձնական շահը. «2002 թ-ին այս պայմանագրով էներգետիկայի մասով ռազմավարական խնդիր էր դրվել Ռուսաստանի կողմից, որ ամբողջ համակարգը լինի իրենց հսկողության տակ: Ռուսաստանը կառավարումը ո՞ւմ ա հանձնել՝ «Սիստեմա» ընկերությանը: Ո՞վ էր էն ժամանակ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը՝ Ռոբերտ Քոչարյանը: Ո՞վ է հիմա Ռոբերտ Քոչարյանը: Բացի այն, որ Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից է, ինքը վերջին դատական պրոցեսի ժամանակ ասաց, որ որպես «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի ազատ անդամ ստանում է 250 հազար դոլար: Այն ընկերության, որի սեփականությանն է անցել այս գույքը: Հիմա կարող ենք մեզ թույլ տալ որոշ ենթադրություններ անել, իրավունք ունենք»:

Հավելենք, որ 1 տարի առաջ լուրեր տարածվեցին, որ «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է ձեռք բերել «ՌԱՕ Մարսը»։ Եթե այդ մտադրությունը կյանքի կոչվի, Սամվել Կարապետյանը, փաստորեն, կդառնա «գույք պարտքի դիմաց ծրագրով» ռուսական կողմին փոխանցված երկու ձեռնարկության սեփականատեր՝ Հրազդան ՋԷԿ-ի և Մարս գործարանի:

 

Գայանե Խաչատրյան