Պետությունն է պարտադրում, որ մարդն անօրինական կարգավիճակ ստանա հարկային դաշտում․ Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, «Լուսավոր Հայաստանը» Ձեր թեկնածությունն է առաջադրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Որո՞նք են լինելու Ձեր առաջին անելիքները, օրենսդրական նախաձեռնությունները։ 

– Հանձնաժողովի նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Այսինքն՝ կա ընթացակարգ, որ պետք է անցնել։ Մեծ պատասխանատվությամբ եմ այդ հարցին մոտենում և համարում եմ, որ դա կարևորագույն հանձնաժողովներից է։ Բացի տնտեսական հարցերից՝ զբաղվել եմ նաև ֆինանսականով, գիտեք, որ նախկինում աշխատել եմ Կենտրոնական բանկում։ Այսինքն՝ ֆինանսական ոլորտը խորթ չէ։ Հանձնաժողովի անելիքները քիչ չեն՝ առաջիկայում պետական բյուջեն է հաստատվելու, նաև Կենտրոնական բանկի գործունեության ոլորտը, Հաշվեքննիչ պալատը։ Բոլոր ուղղություններով նպատակները շատ են, և նպատակը լինելու է՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը, այդ թվում՝ իրականացնել պատշաճ կերպով պառլամենտական վերահսկողությունը, Կառավարության գործունեության նկատմամբ այդ ոլորտներում, ինչպես նաև այդ ոլորտների դինամիկ զարգացումը։

– Համաճարակը ցնցեց տնտեսությունը, և բացասական արդյունքները հայտնի են՝ վերջին վեց ամսում ՀՆԱ-ի անկումը կազմել է 571 տոկոս, տնտեսագետները 43-45% անկում են կանխատեսում։ Հարված են ստացել շինարարությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, անշարժ գույքի հետ կապված գործարքները նվազել են։ Եվ, ի վերջո, պետական պարտքը մոտեցավ 8 միլիարդի՝ ավելանալով 221 միլիոն դոլարով։ 2020-ին պետպարտքն ավելացել է 618 միլիոն դոլարով։ Դուք ինչպե՞ս եք բնութագրում տնտեսության վիճակը։

– Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանն այսօր ապրում է տնտեսական ճգնաժամ, ինչպես աշխարհի շատ երկրներ։ Պետք է ասեմ, որ Կառավարության անդամներից լսում ենք այն հարցի պատասխանը, թե ինչու է այսքան խորը կամ վատ, ասում են՝ ամբողջ աշխարհում է  այդպես։ Ամբողջ աշխարհում, այո՛, խնդիրը կա, բայց ես չէի ուզենա մենք մատնացույց անենք, որ բոլոր երկրները տուժել են։ Ամեն երկիր ունի իր տնտեսական առաջնահերթությունները, ճանապարհը, որով գնում է։ Այն երկրները, որոնց ՀՆԱ-ում տուրիզմը մեծ կշիռ ունի, բնականաբար՝ ավելի խոցված են լինում։ Նույնը վերաբերում է նաև արտահանելի հատվածներին։ Գիտենք, որ միջպետական առևտուրն է տուժել, արտահանումն ու ներմուծումն են զգալի անկում գրանցել։ Պետք է հասկանալ, որ ունենք այսքան անկում, դա ամբողջությամբ օբյեկտի՞վ էր, թե՞ մասամբ նաև ոչ արդյունավետ քայլերի, միջոցառումների արդյունք։ Ես հիմա չէի ուզենա կանխակալ տեսակետ հայտնել, որովհետև ԱԺ-ում ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որը կապված է լինելու թե՛ կորոնավիրուսի տարածման, թե՛ հետևանքների վերացման, թե՛ մարդու իրավունքների հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ։ Ես կցանկանայի այդ հարցերին անդրադառնանք, երբ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովը ձևավորվեր և ունենար կարծիք։

– Օրերս վարչապետի մոտ խորհրդակցությանը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը։ Նրանք, ովքեր դեմ են այս ինստիտուտին, ասում են, որ սոցիալական լարվածություն կարող է առաջանալ։ Որտեղի՞ց կարող է առաջանալ այդ լարվածությունը։

– Ես չգիտեմ՝ ինչ հիմնավորմամբ են ասում, որ մասով։ Սոցիալական լարվածություն կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, որոնք թաքցնում են իրենց եկամուտները։ Սա առանձին թեմա է խոսելու։ Բայց այն մարդը, ով գրանցված աշխատող չէ և օրինական եկամուտ չունի, նա, ըստ էության, ոչ մի եկամուտ չի էլ հայտարարագրելու։ Այսինքն՝ եթե պետությունը որոշել է հետևել, ասենք, այդ մարդկանց եկամուտները բացահայտել, այսօր էլ դա կարող է անել։ Եթե հայտարարագրում տվյալներն արտացոլված չեն․․․ Նույն ձևով էլ այսօր է, եթե դու եկամուտ ունես, պարտավոր ես վճարել հարկեր, այսինքն՝ որևէ մեկը չի խանգարում այսօր էլ առանձին խումբ մարդկանց եկամուտներն ուսումնասիրել։ Բայց ես շատ լուրջ վերապահում ունեմ այստեղ հետևյալ մասով․ տեսեք՝ մենք ունենք մարդկանց մի հսկայական զանգված, որոնք չգրանցված աշխատողներ են, օրավարձով աշխատող մարդիկ, որոնք լավ օրից չի, որ այդ ռեժիմով են աշխատում։ Այստեղ պետությունն ունի իր սխալը։ Ես մի օրինակ բերեմ։ Վերջերս մի օրինագիծ էինք քննարկում, ասում էի՝ անհրաժեշտ է, որ հավաքարարները միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնան, որպեսզի չհարկվեն, բայց օրինական կարգավիճակ ստանան, ցույց տան իրենց եկամուտներն ու չվախենան, և ստանան պետական աջակցություն, օրինակ՝ ճգնաժամային պայմաններից ելնելով։ Կառավարությունը հայտարարում էր՝ ա՛յ, որ դուք գրանցված աշխատող չէիք, հարկեր չէիք վճարում, հիմա ձեզ կպատժենք և օգնություն չենք ցուցաբերի, որը մենք շատ խիստ քննադատեցինք և ասացինք, որ ճգնաժամի պայմաններում պետությունը գործընկերային մոտեցում պետք է ցուցաբերի, սա իր քաղաքացին է, և որևէ մեկին ՀԴՄ չտեղադրելու կամ գրանցված չլինելու համար պատժել չի կարելի նման իրավիճակներում, որովհետև սա ֆորս-մաժոր է։ Սակայն, անդրադառնալով մաքրուհիների խնդրին, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, օրինակ, Կառավարության ներկայացուցիչն ասում էր, որ մենք հիմնավոր չենք համարում այդ ցանկի ընդլայնումը։ Երբ ասում ենք՝ լավ, այս մարդն ի՞նչ անի, որ օրինական կարգավիճակ լինի, ասում է՝ թող գնան, անհատ ձեռնարկատեր դառնան։ Այսինքն՝ մաքրուհին, 70 տարեկան կինը, որ իր օրվա հացն է վաստակում, գնա անհատ ձեռնարկատեր դառնա, մի հատ էլ հաշվապահություն վարի, հաշվետվություննե՞ր տա։ Դա ի՞նչ մոտեցում է։ Այսինքն՝ պետությունն ինքն է իր իրավակարգավորումներով պարտադրում, որպեսզի մարդն անօրինական կարգավիճակ ստանա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան