ԵՄ-ն կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Եվրամիությունը կես տարի ժամկետով երկարաձգել է ՌԴ-ի դեմ անհատական պատժամիջոցները։ Որոշումը հրապարակվել է Պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից, գրում է ՌԻԱ ՆովոստինԵրկարաձգվել են պատժամիջոցները այն «պաշտոնատար անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք շարունակում են սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»։

ԵՄ որոշման մեջ նշվում է, որ պատժամիջոցները կգործեն մինչև 2021 թվականի մարտի 15-ը։

Պատժամիջոցները նախատեսում են ուղևորությունների սահմանափակումներ և ԵՄ-ում ակտիվների սառեցում։ Դրանք կշարունակեն կիրառվել 175 անձանց և 44 կազմակերպությունների դեմ։

Նշենք, որ ՌԴ քաղաքացիների դեմ ԵՄ անհատական պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի մարտից և կանոնավորապես կես տարով երկարաձգվում են։

ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Եվրամիության այս որոշումը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Եվրամիության պատժամիջոցների երկարաձգումը տեղավորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապակառուցողական հռետորաբանության մեջ»։ Մոսկվան, միաժամանակ, ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել միակողմ սահմանափակումների քաղաքականությունից։