Գյումրու թիվ 29 դպրոցում կորոնավիրուսի 8 դեպք է հաստատվել․ կրկնաթեստի արդյունքում, սակայն, 3-ի պատասխանը բացասական է եղել

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Հանրապետության դպրոցների աշխատակիցների շրջանում պարտադիր թեստավորում է իրականացվում։ Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցում թեստավորման արդյունքում 8 դրական դեպք է հաստատվել։ 3-ի պատասխանը, սակայն, կրկնակի թեստի արդյունքում եղել է բացասական։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը։ Ի դեպ՝ կրկնակի թեստավորվել են միայն 3-ը։

«3-ից մեկը ծանր հիվանդացել էր երեք ամիս առաջ, բուժվել, բացասական թեստով դուրս էր գրվել հիվանդանոցից։ Հիմա լավ էր զգում, ոչ մի նշան չուներ։ Կասկած է ունեցել, գնացել հանձնել է։ Մյուսներն էլ, նրան հետևելով, նույնպես վճարովի թեստ են հանձնել։ Երեքի պատասխանն էլ բացասական է եկել»,- ասաց Գայանե Բիչախչյանը։

Նա հավելեց, որ, ամեն դեպքում, հաշվի է առնվում առաջին թեստի պատասխանը։

«Ասացին, որ պիտի հիմնվեն առաջին թեստերի արդյունքների վրա։ Մյուսներն էլ իմաստ չտեսան, որ լրացուցիչ գնան 20․000 դրամ վճարեն, նորից թեստավորվեն»,- ասաց տնօրենը։

Նրանք, ում մոտ կորոնավիրուս է հաստատել, ընտանիքի անդամների հետ միասին մեկուսացած են։ Չնայած գրանցված այս դեպքերին՝ դպրոցն աշխատելու է, դասերը չեղարկելու խնդիր չկա։

«Սանեպիտից ասացին, որ հարցը մարզպետարանում քննարկվել է։ Որևէ հիմք չկա դպրոցում դասերը ընդհատելու, որովհետև դպրոցում ուսումնասիրություններ են արվել, բոլոր կանոնները պահպանվում են։ Եվ այս շփումները, որ մենք դիմակով ու հեռավորություն պահելով ունեցել ենք այդ մարդկանց  հետ, համարվում են զրոյական շփում։ Նորմալ գալու ենք դպրոց»,- ասաց Գայանե Բիչախչյանը։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցների տարածքում։

Էմմա Չոբանյան