ՔՏՀԱՏՄ-ն Երևանում և 2 մարզում գերբեռնված տրանսպորտային միջոցներ է հայտնաբերել

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ խստացված ռեժիմով  լայնամասշտաբ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում և Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և  դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

«Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում, Շիրակացի փողոցում, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, Երևանի Բաղրամյան պողոտայում, Կիևյան և Հալաբյան փողոցներում ՃՈ կողմից տեղակայված հենակետերում և շրջիկ կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են  մեկ տասնյակից ավել գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։ Նշված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Իրականացված դիտարկման և վերահսկողության ընթացքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվելու է ողջ օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: