«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ  է շնորհել հայ երիտասարդներին արտասահմանի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու համար

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:

«Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով: Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:

Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, որ մասնավորապես նշեց. «Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման համար պահանջվող մասնագիտություններ:

Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի շարունակական առաջընթացի համար։ Այն ժամանակակից աշխարհի հետ համաքայլ շարժվելու կարևոր հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:

Այս գիտակցումն, անկախ պատմական հանգամանքներից, միշտ էլ առկա է եղել մեզանում։ Պետականության բացակայության պայմաններում մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ, երիտասարդների՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով:

Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այս ձեռնարկումները կդրվեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ գիտելիքի ներուժն առավելագույնս արդյունավետ ու թիրախային օգտագործելու նպատակով։

Կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայել: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան: Ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում:

Շատ ուրախ եմ, որ հետզհետե փոխվում է Հայաստանի երիտասարդության պատկերացումները պահանջված մասնագիտություների մասին: Այո,՛ մեզ պետք են երկիր կառուցող անհատներ, առաջատար մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տվյալագետներ, անասնաբույժներ, ճարտարագետներ և այլն:

Սիրելի՛ կրթաթոշակառուներ, դուք ներդրում եք անում ինչպես ձեր անհատական կայացման, այնպես էլ՝ պետության զարգացման գործում: Այսօր Հիմնադրամի բարերարների ու պետական աջակցության շնորհիվ ունենք եզակի հնարավորություն կյանքի կոչելու ձեր ու մեր երազանքը։ Բարի երթ, բարի վերադարձ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարտի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընթերցեց նախարար Արայիկ Հարությունյանի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է. «Խրախուսելով Հայաստանում կայուն մասնագիտական աճը, երկրի ոլորտային զարգացումն ու առաջխաղացումը՝ 2018 թ.-ից ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը կրթաթոշակ է  շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել մեր հայրենիքի առաջընթացին։

Եվ այսօր Հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի շրջանակում հպարտությամբ և պատասխանատվությամբ այս խորհրդանշական վայրում 2020 թ. շահառուներին հանձնում ենք իրենց հավաստագրերը»։

Ներկաների հետ իրենց հաջողության պատմությամբ կիսվեցին Հիմնադրամի 2019 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, տնտեսագետ Առնո Մուրադյանը և 2020 թ. կրթաթոշակառու, բժիշկ-համաճարակաբան Քրիստինա Հակոբյանը:

Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվեցին կրթաթոշակների հավաստագրերը։

Նշենք, որ միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէր. Օշականի մշակույթի պալատն այն տասը մշակութային տներից մեկն է, որ ընդգրկված է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: Ծրագրով նախատեսվում է մշակույթի տների ենթակառուցվածքների բարեկարգում ու մարդկային ռեսուրսների հզորացում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: