Գիշերային ժամերին վարկերի տրամադրումն արգելելու նախագիծը հետաձգվեց. ի՞նչ ռիսկեր է տեսնում ԿԲ-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց նաև «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է գիշերային ժամերին արգելել սպառողական վարկերի տրամադրումը. պատգամավորները խաղամոլության կամ գողոնի իրացման ռիսկեր են տեսնում:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշեց, որ խնդիրը միայն օրենսդրական այս կարգավորումով հնարավոր չէ լուծել․ «Այս ձևով չենք կարող լուծել հարցը և վերացնել այն մտահոգությունը, որ գոյություն ունի: Եթե ցանկացած պահի սրտնեղենք, օրենք գրենք, դա կարող է շատ ավելի մեծ ինստիտուցիոնալ խնդիրներ առաջացնել: Խնդիրը վարքագծային է, և վարքագծային տնտեսագիտության տեսակետից պետք է խորը ուսումնասիրության ենթարկել երևույթը, քանի որ այս օրենսդրական կարգավորումով կարող ենք հակառակ վարքագծային հոգեբանական խնդիրներ առաջացնել»:

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ ինչ վերաբերում է օնլայն տրամադրվող վարկերին, որը հաճախորդը կարող է ստանալ՝ իր քարտին փոխանցում կատարելով, վերահսկելի չէ, թե նա որ ժամին կարող է ստանալ. «Պետք է գնանք սահմանափակումների, իսկ դա տեխնիկական առումով շատ թանկ կլինի»:

«Մեր եզրակացությունը հետևյալն է՝ այս նախագծով հնարավոր չէ խնդիրը լուծել, վարկառուների հետ կապված լուրջ խնդիրներ կառաջացնենք, և կապված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում առաջացած ռիսկերի հետ՝ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար բարդություններ կստեղծենք և խնդիրներ կառաջացնենք, որը կզսպի վարկավորումը, ինչը շատ կարևոր է մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Ներսես Երիցյանը:

Գիշերային ժամերին վարկերի տրամադրումն արգելելու մասին նախագիծը հետաձգվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: