Կոլապսի ռիսկ ունենք․ գործազրկության նոր ալիք է լինելու․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
29.08.2026 | 11:27
Վերանշանակումներ ՀՀ կառավարությունում
29.08.2026 | 11:01
Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում նկուղներ են ջրալցվել
29.08.2026 | 10:42
«Չես հասկանում անգլերեն՝ չես քվեարկի»․ Բրիտանիայում առաջարկում են լեզվի իմացությունը դարձնել քվեարկության պայման
29.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

– Պարո՛ն Մակարյան, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը շարունակվում է։ Ձեր տեղեկություններով՝ ինչպիսի՞ն է այսօր դրությունը տնտեսվարողների շրջանում։ Սահմանափակումների մի մասի վերացումն արդյո՞ք վերականգնվելու շունչ տվել է բիզնես ոլորտին։

– Ասեմ, որ հարցը շատ բազմաբնույթ պատասխան է ենթադրում։ Եթե մենք հիշենք ժամանակագրորեն, ապա հիշում ենք, որ, Պարետի որոշմամբ, համարյա բոլոր ոլորտների գործունեությունն արգելված էր, ապա որոշ ոլորտներում թույլատրեցին՝ փոքր քանակներով։ Արգելված էր շինարարությունը, այն թույլատրվեց մայիսին, այն էլ՝ բացօթյա տարբերակով, տեքստիլի, կարի՝ մեծաթիվ աշխատողներ ունեցող ոլորտների աշխատանքն էր արգելված, տարբեր ձեռնարկություններ՝ հանրային սննդի կետերը, ռեստորանների ոլորտը մեկուսացված էին։ Եվ երբ որոշումներն աստիճանաբար տեղի ունեցան, միանգամից չթույլատրվեցին բոլորը, այդ ընկերությունների վերականգնողական հնարավորությունները սկսեցին աշխատել այն պահից, երբ թույլտվությունները եղան։ Ապրիլի մեր վերլուծություններն այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել տնտեսվարողների գործունեության վրա, ձեռնարկությունները նշել էին, որ իրենք 90 օրում կկարողանան վերականգնել նախկին մակարդակը։

Հիմա այդ 90 օրը շատ տարբեր է՝ մի մասի համար մայիսից է 90 օրը գործում, մի մասի համար՝ հուլիսից, մի մասի համար՝ ավելի շուտ։ Հուլիսից սկսած՝ նոր այդ 90 օրը սկսել է լրանալ։ Այսինքն՝ մենք դեռ այն պրոցեսի մեջ ենք, որ ձեռնարկությունների մի մասը վերականգնվում է։ Դեռ չենք կարող ասել, թե ուր ենք հասել։ Երկրորդ՝ մենք ունենք գլոբալ խնդիր, որ աշխատուժին է վերաբերվում։ Աշխատուժի արտադրողականությունը ցածր մակարդակի վրա է, և ձեռնարկությունների արտադրանքի ծավալը, որոնք նաև որոշում են ՀՆԱ-ի ծավալներն ապագայում, պայմանավորված են նաև աշխատուժի արտադրողականությամբ։ Բայց եթե աշխատուժը լիարժեք չի աշխատել, բայց ձեռնարկություններն իրենք են որոշել ռիսկի չգնալ՝ վախենալով, որ այդ պատասխանատվության տակ չմտնեն՝ աշխատողները կհիվանդանան, իսկ իրենք ծախսերը պիտի ունենան, մի մասը մասնակի է վճարել, բայց արտադրանք չի ստեղծվել։ Սա բերելու է թե՛ ՀՆԱ-ի անկման, թե՛ դեռ որոշ ժամանակ պետք է, որ ձեռնարկությունների եկամտաբերությունը վերականգնվի։

– Կառավարությունը աջակցության 20-ից ավելի ծրագիր էր մշակել։ Գումար էր տրվում թե՛ աշխատողներին, թե՛ բիզնեսներին։ Ձեր շփումները գործարարների ու աշխատողների հետ ի՞նչ է ցույց տալիս, արդյո՞ք հնարավոր է խուսափել մեծ կոլապսից նկատի ունեմ գործազրկության աճ, բիզնեսների փակում։ Հեշտությա՞մբ են վերականգնվում փակված բիզնեսները, թե՞ անդառնալի փակումներ ունենք։

– Ունենք նաև անդառնալի փակումներ, որովհետև տեղյակ ենք, որ հատկապես ներգնա տուրիզմի ոլորտում սկզբնական տվյալները շատ հոռետեսական էին՝ բոլորն ամբողջ աշխարհում հայտարարում էին, որ սահմանները փակում են, վիզաների ռեժիմը դադարեցրել էին, բոլորն ասում էին, որ տուրիստն ամենախոցելին է, տուրիստների գնալն արգելվում է, նույնիսկ երկրների ղեկավարները քաղաքացիներին կոչ էին անում չգնալ այլ երկրներ։ Եվ այդ ժամանակաշրջանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունները փակվեցին, աշխատողներին ազատեցին, գրասենյակների աշխատանքը դադարեցրին, շատերը գույքն են վաճառել, որովհետև տեսան, որ այս տարի տուրիզմի հետ կապված հույս չկա, չեն կարող վճարել իրենց աշխատողներին։ Ընկերությունների մի մասն էլ աշխատողներին փորձեց պահել, որպեսզի օգտվեն միջոցառումներից։ Կրկնվեց աջակցության այն ծրագիրը, որով ամեն հինգերորդ աշխատողի աշխատավարձը փոխանցում էր պետությունը։ Ընդհանրապես՝ աշխատավարձային ֆոնդն ու աշխատավարձերը պահպանելու միջոցառումները եղել են երեքը։ Գումարներ են մտել ընկերություններ և դրանք որոշակի կարողացան պահպանվել, բայց դրանց թիվը կարող է 10-15%-ի չհասնել։

Եթե խոսում են կոլապսի մասին, պետք է հասկանանք, որ ամբողջ տնտեսության բեռը կրում են, ասենք, 90․000 ձեռնարկություններ, և դրանցից 10․000-ն են ստանում աջակցություն, դա չի նշանակում, որ կոլապսի խնդիրը լուծել ենք։ Մենք կոլապսի ռիսկ ունենք դեռևս։ Գործատուներն աշխատուժի կրճատման մասին կսկսեն հիմիկվանից մտածել, որովհետև եկամտաբերություն համարյա չունեն։

– Այսինքն՝ Դուք գործազրկության երկրորդ ալի՞ք եք կանխատեսում։

– Այո՛, որովհետև եթե եկամտաբերության այս ցածր մակարդակը շարունակվի, և արդեն ձեռնարկություններն սկսեն չմտածել այդքան միջոցառումներից օգտվելու մասին, շատերը խուսափում են վերցնել առանց տոկոսադրույքի վարկ, ասում են՝ պետության հետ գործ չունենանք կամ, միևնույն է, այդ փողը պիտի վերադարձվի, ավելի լավ է՝ պետության հետ գործ չունենանք։ Դրա համար, ինձ թվում է՝ գործազրկության ռիսկերը նոր են սկսելու երևալ, աստիճանաբար։ Դրան հնարավոր է գումարվի այն խոսակցությունների ռիսկը, որ կորոնավիրուսը կարող է նոր ռիսկեր ունենալ աշնանը, հետևաբար՝ նորից այդ իրավիճակները կրկնվելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան