«Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին ու բոլոր հայերին»․ Հենրիխ Մխիթարյան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելուց հետո թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Առաջ Յունայթեդ։ Այնքան, այնքան երջանիկ եմ այսօրվա մեր հաղթանակով։ Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին ու բոլոր հայերին»։

Իսկ  Armsport.am-ի տեղեկացմամբ՝ հայազգի ֆուտբոլիստը խաղից հետո  կիսվել է իր տպավորություններով։

«Շնորհակալություն թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողանում այսքան գոլեր խփել:

Շատ երջանիկ եմ, որ այսօր՝ եզրափակչում, ևս գոլ խփեցի: Բոլորն անընդհատ ասում էին, որ եզրափակչում գոլ եմ խփելու: «Սելտայի» հետ անցկացրած պատասխան խաղից հետո ես ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Եվ խփեցի՝ շնորհիվ իմ թիմակիցների:

Շատ երջանիկ եմ, շատ ոգևորված: Շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը:

Երկու ճակատով էինք կռվում՝ Պրեմիեր-լիգայում և Եվրոպա լիգայում: ԱՊԼ-ում չկարողացանք ապահովել մեր տեղը Չեմպիոնների լիգայում, բայց այստեղ ներդրեցինք մեր ողջ ուժերը, արեցինք հնարավոր ամեն բան, և այժմ ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճեցինք»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ն Եվրոպա լիգայի եզրափակչում 2:0 հաշվով հաղթանակ տարավ, գոերից մեկը հեղինակեց Մխիթարյանը և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: