Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի եռակողմ ռազմական համագործակցությունից

Լուրեր

03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսի հավատարմագրերն ընդունելիս իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի եռակողմ ռազմական համագործակցությունից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հարցը, որն ուզում եմ բարձրացնել, ուզում եմ լսեք հենց ինձանից, ոչ թե այլ աղբյուրներից, այն է, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի ռազմական համագործակցությունից»,- Հունաստանի դեսպանին ասել է Ալիևը և, ինչպես միշտ,  Հայաստանին մեղադրել «օկուպացիայի» ու այլ հանցանքների մեջ։

«Բնական է, որ ցանկացած երկրի հետ Հայաստանի սերտ ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում։ Դուք, երևի, տեղյակ եք մեր արձագանքից՝ կապված Ռուսաստանի կողմից Հայաստան զենքի մատակարարման հետ։ Ակտիվ բախումները դադարեցին հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 17-ից սկսած, մինչև երեկ, վերջին չվերթն էր Ռուսաստանից Հայաստան, Կասպյան երկրների օդային տարածքով իրականացվել են բազմաթիվ բեռնատար թռիչքներ։ Ես սա ասել եմ, և ոչ միայն ձեզ, այդ հարցը բարձրացրել ենք նաև մեր ռուս գործընկերների առաջ։ Ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ մեզ մոտ անհանգստություն է առաջացնում, քանի որ այն նշանակալի վտանգ է պարունակում Ադրբեջանի համար»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ դժգոհ են նաև Հունաստանի ու Հայաստանի ռազմական համագործակցությունից։

«Համագործակցության այդ եռակողմ ձևաչափը մեզ անհանգստացնում է։ Իհարկե, ամեն երկիր անում է այն, ինչ ճիշտ է համարում։ Դրա համար էլ մենք այս կամ այն ձևով այն արգելափակելու կամ կանխելու դիրքորոշում չենք ընդունել»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, Ալիևն անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի ու Հունաստանի միջև առաջացած լարվածությանն ու ասել, որ Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է Թուրքիային։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն ընկեր ու գործընկեր է, այլև եղբայրական պետություն։ Մենք առանց հապաղելու աջակցում ու ցանկացած պարագայում աջակցելու ենք Թուրքիային։ Նման աջակցություն մենք տեսնում ենք նաև մեր թուրք եղբայրների կողմից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ՝ Ալիևի այս խոսքերը մեծ արձագանք են գտել Թուրքիայում։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով Իլհամ Ալիևին։

«Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ։ Մենք երբեք չենք կասկածել մեզ համար հարազատ Ադրբեջանի աջակցությանը։ Թուրքիան ևս միշտ, առանց հապաղելու, կլինի Ադրբեջանի կողքին։ Մեկ ազգ, երկու պետություն»,- գրել է Թուրքիայի արտգործնախարարը։

Էմմա Չոբանյան