Նավթի գները նվազել են
Տնտեսություն
03.09.2020 | 11:19Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.59%-ով և կազմել 41.61 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.31%-ով և կազմել 44.46 դոլար: