Երիտասարդ մի սերունդ մտածեց, որ հեղափոխությունն արվել է՝ գրականության ոլորտն իրենով անելու, ազգականներին պաշտոնների տեղավորելու համար․ Վահրամ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

«Այսօր մեր երկրում դադարի, ստագնացիայի տարրերով վիճակ է։ Հասել ենք մի տեղ, որից ո՛չ հետ ենք գնում, ո՛չ առաջ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում արձակագիր, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը։

Անդրադառնալով դեռևս 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու․ Հայաստանում գողերի ժամանակն անցել է», գրողը նկատում է․ «Շատերն են պլստացել․ կարելի է կարդալ այն մարդկանց ցուցակը, որոնց ՌԴ-ն չի արտահանձնում Հայաստանին քրեական գործերով, և պարզ կդառնա, թե ովքեր են պլստացել։ Լավ է, որ կա մթնոլորտ, որ պահանջում ենք շուտ բռնել, վերադարձնել թալանը, վատ է, որ արդյունքն ավելի փոքր է, քան ակնկալում էինք։ Իշխանությունը չի կարողացել բավարար չափով արդյունավետ միջոցներ գտնել»։

Վահրամ Մարտիրոսյանը խոսում է նաև առարկայական նոր չափորոշիչների մասին։ Նա ողջունելի է համարում նոր չափորոշիչների ներմուծման փորձը, բայց, միևնույն ժամանակ, նկատում․ «Դրանք հեռու են հայկական նոր պատումի ստեղծմանը նպաստելուց։ Այն, ինչ կատարվում է գրականության ոլորտում, խայտառակություն է։ Պարզվեց՝ երիտասարդ, պայծառ մի սերունդ մտածեց, որ հեղափոխությունն արվել է՝ գրականության ոլորտն իրենցով անելու համար, որպեսզի իրենց ազգականներին և ընկերներին պաշտոնների տեղավորեն։ Դասագիրք մտնելը մի բան է, մնալը՝ այլ։ Մնալն է կարևորը»։

Արձակագիրն անդրադառնում է նաև հանրության շրջանում տիրող ատելության մթնոլորտին․ «Անհրաժեշտ է, որ հնչեն ոչ միայն սիրո քարոզներ, այլև վերացվի այն քֆուր-քաֆարը, որ կա մեր հասարակության մեջ։ Հեղափոխությունից հետո փոխանակ համերաշխություն լիներ, հայհոյանքի մակարդակն է սրվել։ Կոշտ միջոցներ են պետք, որպեսզի վաղը չունենանք իրար ատող մարդկանց մեծ բազմություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան