Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել «Ստենվեյ» ռոյալ

Լուրեր

16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
Բոլորը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։ Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների արդյունքում գործիքը գնվել է 116 հազար 670 եվրոյով. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից:

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նկատում է‚ որ Հայաստանում լավագույն ակուստիկա և պայմաններ ունեցող համերգային սրահը չէր կարող չունենալ նման կարգի գործիք. աշխարհի լավագույն դաշնակահարները չեն համաձայնի նվագել դահլիճում‚ որտեղ չկա «Ստենվեյ»։ Ըստ Կարեն Ղազարյանի՝ նոր ռոյալով համալրումը կնպաստի‚ որպեսզի Հայաստանի երաժշտական կյանքն ավելի ակտիվանա‚ հայ երաժշտասերները հնարավորություն ստանան ունկնդրելու ամենապահանջված արտիստներին։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ցավով նշեց‚ որ ՀՀ անկախության առաջին տարիներին մեր լավագույն գործիքները վաճառվեցին։ «Մենք քիչ-քիչ պետք է վերականգնենք մեր հսկայական կորուստը։ Եվ այսօրվա շնորհանդեսը վերադարձի մի շատ գեղեցիկ արարողություն է։ Ուրախ եմ‚ որ այս գործիքը ձեռք է բերվել‚ բոլորիս շնորհավորում եմ»‚- ասաց Տիգրան Մանսուրյանը։ Ի դեպ‚ ռոյալն առաջինը «փորձարկեց» ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ «Ստենվեյ» ձեռք բերելով՝ մեր մշակութային կյանքի սահմանները մեծանում են։ Մեծ ճանաչում ունեցող շատ դաշնակահարներ երաժշտական գործիքի հարցում փոխզիջումների չեն գնում։ Ըստ դիրիժորի՝ այսօր մենք ունենք գործիք‚ որն ամենահարուստ գույները կարող է հաղորդել ունկնդրին։

Մարզահամերգային համալիրը չի սահմանափակվելու «Ստենվեյ»-ով‚ և առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև այլ երաժշտական գործիքներ. այդ ուղղությամբ մշակվում են ծրագրեր։ Երաժշտական գործիքներով համալրումը թույլ կտա‚ որպեսզի մարզահամերգային համալիրում ավելի հաճախ կայանան դասական երաժշտության համերգներ։ «Ստենվեյ»-ը պահվելու է հատուկ պայմաններում (ջերմային հատուկ ռեժիմ‚ խոնավության անհրաժեշտ մակարդակ և այլն)։

Մարզահամերգային համալիրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում ելույթ են ունեցել երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչել են հատված Տիգրան Մանսուրյանի Հայրեններից և Ֆանտազիան։