Եթե դպրոցներում դեպքերը լինեն 10 տոկոս կամ ավելին նրանք կդադարեն գործել․ԿԳՄՍ նախարարի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է Covid-19-ի տարածման կանխարգելման համար պատասխանատու անձ, և մինչև ուսումնական աշխատանքների սկսվելը պետք է իրականացվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե դպրոցում կորոնավիրուսի հաստատված դեպքերը լինեն 10 տոկոս և ավելին, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի և որոշ ժամանակով այդ դպրոցները չեն գործի․ «Մյուս բոլոր դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ՝ կախված համաճարակաբանական ընդհանուր իրավիճակից և ցուցումներից։ Նախատեսված է նաև թեստավորման գործընթաց դպրոցների աշխատակազմի համար, որի մանրամասները կհրապարակեն Առողջապահության նախաարության ներկայացուցիչները։ Նախատեսված են նաև մի շարք լուծումներ ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների և սովորողների համար։ Մասնավորապես՝ ռիսկի խմբում սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում այն բոլոր դեպքերում, եբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Իհարկե սա պետք է լինի նաև ծնողի դիմումի հանգամանքից։ Ռիսկի խմբի ուսուցիչները, որոնք առողջական խնդիրների և տարիքի պատճառով գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում, կունենան մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ նրանց առաջարկվել են դպոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը, հավելյալ հեռավար դասերի կազմակերպումը այս ուսուցիչների կողմից, եթե դպրոցը կկարողանա ապահովել այդ պայմանները։ Եվ երրորդ տարբերակը՝ եթե այս ուսուցիչները կարող են ընտել նաև աշխատանքի չներկայանալու տարբերակը, որի դեպքում Աշխատանքային օրենսգրքով սահմանված կանոններով գոծընթացը կկազմակերպվի և կներգավվեն փոխարինվող ուսուցիչներ»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։