ՏԻՄ ընտրությունների մակարդակում ընտրական իրավունքի տարիքային շեմի նվազեցումն արժե քննարկել, սակայն որոշակի ռիսկեր կան․ Համազասպ Դանիելյան

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընտրական բարեփոխումների շրջանակներում քննարկում է նաև ընտրական իրավունքի տարիքային շեմի նվազեցման հարցը։ Քննարկվող տարբերակներից մեկը ընտրական իրավունքի գործող 18 տարեկանի շեմի իջեցումն է՝ դարձնելով 17 կամ 16։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը կարծում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մակարդակում տարիքային շեմի նվազեցումն արժե քննարկել, քանի որ կա տարբեր երկրների փորձը և որոշակի տրամաբանություն։

«Իրական կյանքում մենք ունենք մի իրավիճակ, որ մեր քաղաքացիները 18 տարեկանը լրանալուց հետո, հատկապես, եթե խոսքն արական սեռի ներկայացուցիչների մասին է, գնում են բանակ և ծառայությունից հետո նոր առաջին անգամ հնարավորություն են ունենում մասնակցել ընտրություններին: Հաշվի առնելով, որ թե՛ համայնքային, թե՛ Ազգային ժողովի ընտրությունները հինգ տարին մեկ անգամ է, հաճախ լինում է այնպիսի սցենար, որ մարդը 21-22 տարեկանում դեռ առաջին անգամն է, որ կարողանում է մասնակցել իշխանությունների ձևավորմանը: Բացի այդ՝ տարբեր երկրներում կան ուսումնասիրություններ, որ քաղաքացիների կողմից ավելի վաղ տարիքից ընտրական պրոցեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս մասնակցելու համայնքային հարցերի լուծմանը, նպաստում է թե՛ քաղաքացիական գիտակցության զարգացմանը, և թե՛ սեփական համայնքի խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցելու հնարավորությանը։ 16 տարեկանից սկսած այն քաղաքացիները, որոնք աշխատելու իրավունք ունեն, հարկեր են վճարում, հետևաբար նաև կառավարմանը մասնակցելու հնարավորություն և իրավունք պետք է ունենան»,- նշեց Համազասպ Դանիելյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ենք առանձնացնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և չենք անդրադառնում համապետական ընտրությունների տարիքային շեմի նվազեցմանը, Դանիելյանը նշեց, որ տեղական կառավարման մարմինների ձևավորման տրամաբանությունը բոլոր երկրներում էլ տարբերվում է համապետական ընտրությունների տրամաբանությունից:

«Օրինակ՝ նույն ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել քաղաքացիություն չունեցող անձինք, քանի որ դա համայնքային մակարդակում քննարկվելիք հարցեր են՝ ի տարբերություն երկրի ընդհանուր ուղղությունը, զարգացման ռազմավարությունը որոշելուն։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասով չափանիշն ավելի ցածր է։ Բացի դրանից՝ քանի որ սա մի քայլ է, որը կարող է որոշակի անկանխատեսելի զարգացումներ ունենալ, արժե փորձնական անել, տեսնել՝ ինչպես է ազդում քաղաքացիների՝ թե՛ երիտասարդ և թե՛ ավագ սերնդի վրա,  հետո նաև տարածել համապետական ընտրություններում»,- նշեց Դանիելյանը։

Վերջինիս խոսքով՝  իհարկե այս դեպքում ևս  ռիսկեր կան, որոնք պետք է հաշվի առնել:

«Ռիսկերից մեկն այն է, որ այդ տարիքում մարդիկ կարող են իրենց ծնողների կամ ավագների ազդեցության տակ ընկնել։ Երկրորդ ռիսկն այն է, որ իրենք դեռևս այն տարիքային խմբում են, որ ավագ դպրոցներում են սովորելու, կարող է դպրոցը քաղաքական բանավեճի դաշտ դառնալ»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով միջազգային փորձին, Դանիելյանը նշեց, որ եթե 20 տարի առաջ նման փորձ ունեցող երկրներ չկային, հիմա դրանց թիվը գնալով մեծանում է․ «Ավստրիայում, օրինակ, թե՛ տեղական մակարդակում, և թե՛ համապետական մակարդակում է էդպես։ Եթե ընդհանուր ամփոփենք, միտումը գնում է նվազեցման, որովհետև շատ երկրներում՝ Միացյալ  Նահանգները, Մեծ Բրիտանիան, դեռ 20-րդ դարի սկզբին 21 տարեկանն էր չափահասություն համարում, հետո իջեցրին՝ դարձնելով 18»։

Պատգամավորն ընդգծեց, որ տարիքային շեմի նվազեցումն առայժմ գաղափար է, որը ենթակա է  քննարկման:

«Պետք է լսել նաև մարդկանց կարծիքը․ թե՛ երիտասարդների, թե՛ մյուս քաղաքացիների։ Սա մի բան է, որը պետք է քննարկման առարկա դարձնել՝  հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը, ինչպես նաև այն, որ 18 տարեկանի չափահասության ցենզը սահմանվել է դեռ 19-20-րդ դարերում և միգուցե այնքան էլ կիրառելի չէ 21-րդ դարի համար»,- եզրափակեց պատգամավորը։

 

Անժելա Պողոսյան