Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
«Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին»,- ասված է հաղորդագրությունում: