«Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ

Լուրեր

26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին համահունչ քայլելը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ առանձնահատուկ համարելով կրթության առաջնային դերը երկրի զարգացման գործում: «Կրթության համակարգը շատ զգայուն է, պետք է հազար անգամ չափել, նոր կտրել,– մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը։– Եվ՛ հասարակական, և՛ մշակութային, և՛ կրթական ոլորտներում մենք սովորելու շատ բան ունենք, բայց ուղղակի վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը, թե դասագիրքը, շատ վտանգավոր եմ համարում։ Ցանկացած ազգ և ժողովուրդ պետք է ունենա անփոփոխ չափանիշներ, արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չպետք է փոխվեն։ Ինչ էլ որ ներկայացնենք աշխարհին, պետք է մեր մեջ եփված լինի»։

Նշելով, որ այսօրվա աշխարհն էապես տարբերվում է նախորդից, իսկ նախորդ աշխարհը ոչ թե 100, այլ սրանից 20 տարի առաջ էր’ Արմեն Սարգսյանն ասել է. «Հսկայական քանակությամբ ինֆորմացիա կա։ Եթե կարողանում ես այդ ինֆորմացիան մարսել, համակարգել և դրանից հետո նաև համապատասխան եզրակացությունների գալ, մշակել ծրագիր և ըստ ծրագրի աշխատել, այդ դեպքում դառնում ես անհատ, որ գիտի, թե ուր է գնում, բիզնես, որ գիտի, թե ուր է գնում, մշակույթ, որ գիտի՝ ուր է գնում և երկիր, որ գիտի՝ ուր է գնում։ Մեր հիմնական խնդիրներից մեկն է՝ այս անորոշության պահին հստակ հասկանալ, թե մենք ով ենք և ուր ենք գնում։ Եթե դա լավ պատկերացնենք՝ այդ դեպքում իրավիճակը մեր օգտին է լինելու։

Մեզ համար շատ էական է նախ հասկանալ փոփոխված աշխարհը, այն լավ ճանաչել և երկրորդը՝ ունենանք մեր տեղը, գոնե տեսլականը, թե որտեղ ենք ուզում լինենք։ Եթե տեսլական ունենք, պետք է դրան համապատասխան ծրագիր լինի, այնուհետև՝ գործողությունների ցանկ։

Իհարկե, ինչպիսի որոշում էլ վերջում ընդունենք, միևնույն է, գալու ենք նույն տեղը, որ մշակույթը, կրթությունը, գիտությունը և ժամանակակից լինելն էական են։ Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»։