Ամոթ է վարկաբեկել մահվան բերանին կանգնած սպաներին. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018թ․-ի ապրիլը բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից է եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը։

«Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները շատ տաբեր քաղաքական ուժեր են հանդիսանում, և սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով։ Նորից եմ կրկնում, որ որևէ կառույց չի կարող առանց թերությունների աշխատել, հնարավոր չի և ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում»,- ընդգծեց պաշտոնաթող նախագահը։

Սերժ Սարգսյանը շեշտեց՝ քննադատությունից պետք չէ խուսափել, որովհետև դա անխուսափելի է, բայց խոսքը վարկաբեկելու մասին է։

«Ամոթ է վարկաբեկել այն բանակը, և ընդհանրապես ցանկացած բանակ, որն իր ժողովրդին այսպիսի հաղթանակներ է բերել։ Ամոթ է վարկաբեկել այն սպաներին ու զինվորներին, որոնք առավոտից երեկո կանգնած մահվան բերանին պաշտպանում են մեր հայրենիքը։ Անթույլատրելի է այդպիսի բաներ անելը։ Ինչ վերաբերում է խոսելուն, մենք միշտ էլ խոսել ենք։ Ե՛վ մեր ուրախ օրերին, և՛ մեր տխուր օրերին բանակի հետ շփումների պակաս երբեք չի եղել և բանակի մասին խոսելու պակաս երբեք չի եղել։ Այնպես որ այլ հանգամանքներով են պայմանավորված բանակի վարկաբեկման ջանքերը, և ես ուրախ եմ, որ հիմա այդպիսի փորձեր գրեթե չկան և եթե կան, նախկին ժամանակահատվածին են վերաբերում, դա էլ էլի լավ է»,- նկատեց նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: