Տիխանովսկայան կոչ է անում եվրոպական երկրների առաջնորդներին չճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր դիմել է Եվրոպայի Խորհրդին՝ կոչ անելով եվրոպական երկրներին  չճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները,  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բելառուսի քաղաքներում իրենց ձայնը պաշտպանելու համար փողոց դուրս եկած մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել, զրկվել ազատությունից և խոշտանգվել ռեժիմի կողմից, որը կառչած է իշխանությունից: Կան հարյուրավոր վիրավորներ, առնվազն երկու մարդ է զոհվել։ Դա տեղի է ունենում հենց հիմա Եվրոպայի կենտրոնում»,- ասել է նա:

Տիխանովսկայան հավելել է, որ երկրի ազգային համակարգող խորհուրդը կկազմակերպի արդար և ժողովրդավարական նախագահական ընտրություններ՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու ԵՄ արտակարգ գագաթնաժողով, որի ընթացքում ԵՄ անդամ 27 երկրները կքննարկեն Բելառուսում տիրող իրավիճակը: Գագաթնաժողով հրավիրելու առաջարկով նախորդ շաբաթ հանդես էր եկել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, որն ասել էր, որ «Լեհաստանը պատասխանատվություն է կրում իր հարևանների համար» ։