Գյումրիի ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ շահառուներն ու աշխատակիցները ապաքինվել են

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով հիվանդ բոլոր  շահառուներն ու աշխատակիցները առողջացել են։ Այս մասին մեզ  հետ զրույցում հայտնեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Մայիսի 1-ից, հիշեցնենք, Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

«Այլևս հիվանդներ չունենք, վարակվածներ չունենք, մեկուսացումից դուրս են եկել, բոլոր աշխատողներն էլ արդեն անցել են գործի։ Բոլորը թեստավորվում են մշտապես, բոլորի թեստերը բացասական է»,- ասաց Նունե Գրիգորյանը։ Նա նաև հավելեց, որ խնամքի կենտրոնը շարունակում է աշխատել փակ ռեժիմով։

«Համագործակցելով նախարարության ու համաճարակաբանների հետ՝ դեռևս  մեկուսացման ռեժիմը պահպանվում է, մինչև արտակարգ դրության ավարտը։ Այդ ժամանակ արդեն պարզ կլինի կշարունակվի, թե՝ ինչպես կլինի»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ  հուլիսին  Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկում էր տեղի ունեցել։  Ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս էր հաստատվել  56-ի, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, որոնցից 5-ի վիճակը ծանր էր։ Կենտրոնի  5 շահառու էլ  մահացել է։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում, վարակի նոր օջախներ չկան։ Վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 19 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը՝ Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում   տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 514 բնակիչ։ 54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 37 դեպք:

Էմմա Չոբանյան