ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու իրավական հիմնավորում չկա, եթե իհարկե որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ վեց ամիս առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ուղղված իր հարցմանը: «Վահրամ Շահինյանը մինչ օրս չի պատասխանել: ԱԺ պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետը սահմանում է, որ իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են 3-շաբաթյա ռեժիմով քննարկել պատգամավորի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել դրան: Դեռևս 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Իսկ հարցը հետևյալն է՝ իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ փաստելով, որ ՀՔԾ պետը հարցմանը չպատասխանելով՝ թույլ է տվել օրենքի խախտում:

 

«Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձևը կգտնեմ և այս հարցում լինելու եմ հետևողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե իհարկե, որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: