Աժ-ում դեմ քվեարկեցին ԵՏՄ-ից դուրս գալու հարցը նիստերի օրակարգ ներառելուն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը ձայների 75 դեմ, 6 կողմ հարաբերակությամբ մերժեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանի լրագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը:

Մինչ քվեարկությունը նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կրկին խոսեց ԵՏՄ-ի վնասներից, ապա նշեց, որ ցավոք, հարցը քվեարկությամբ կմերժվի:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը պնդեց, որ բոլոր արգումենտները ներկայացվել են, կատարվել է լուրջ քննարկում: «Մենք հնչեցրեցինք՝ ԵՏՄ-ին մասնակցությունը նոր հնարավորություն է Հայաստանի համար, տեմպերի խնդիրը գոհացուցիչ չէ, մեծ սպասելիքներ կան, բայց որևէ տնտեսական միություն չի կայացել երկու-երեք տարվա մեջ»,- հայտարարեց Նաղդալյանը:

Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանն էլ շեշտեց, որ Հայաստանին հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ առաջ տանել Հայաստանի արտաքին քաղաքական շահերը:

Հիշեցնենք՝ «Ելք»-ի նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից: