STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը:

«Նախագահ Սարգսյանը փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ: Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների և այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաև մեր հայրենակիցները:

Նախագահ Սարգսյանը վստահ է, որ աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով և դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին ու երիտասարդությանը: Հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է:

Միաժամանակ, Հանրապետության նախագահը STARMUS 6-րդ միջազգային փառատոնը կարևոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության և դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է, նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաև STARMUS 6-րդ փառատոնի: Ըստ էության, փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջություն առաջ մղելու համար, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ոլորտի այսօրվա խնդիրները:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Արմեն Սարգսյանը, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են, որ Հայաստանը ցուցադրելու և ներկայացնելու շատ բան ունի: Մեր երկրում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել Հայաստան այցելողների համար, առավել ևս, որ STARMUS VI-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը մեր երկիր իսկապես կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել և խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ այն ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք մենք, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:

Բայց այս ամենից զատ, հարկ է, որ ոլորտի կազմակերպությունները նույնպես կարողանան դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ, ինչի մասին նշել է նաև նախագահ Սարգսյանը զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: