Պատրաստ եմ դառնալ Բելառուսի ազգային առաջնորդ. Սվետլանա Տիխանովսկայա

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դարձյալ կոչով դիմել է իր երկրի քաղաքացիներին՝ ասելով, պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ՝ երկիրը հանդարտեցնելու համար. գրում է meduza.io-ն:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ըստ երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, հավաքել էր մոտ 10 տոկոս ձայն: Ապա լքել էր երկիրը, ըստ ամենայնի, ճնշումների պատճառով ու ապաստան ստացել Լիտվայում:

«Սիրելի բելառուսներ, մենք բոլորս և մեր երկիրը այժմ անցնում ենք մեր պատմության շատ ծանր ժամանակաշրջանով, երբ իմաստությունը սահմանակցում է հերոսությանը, հուսահատությունը՝ քաջության, սերը՝ դավաճանությանը: Ու հենց այս ժամանակահատվածում մենք պետք է կատարենք մեր ընտրությունը: Ժամանակը մեզանից դա է պահանջում»,- ասել է նա:

Տիխանովսկայան նշում է, որ այս օրերին երբ բելառուսները հողին են հանձնում իրենց հերոսներին, նա լաց է լինում նրանց հետ: «Սա անհավատալի կորուստ է մեր երկրի համար: Անմեղ զոհված երիտասարդներ: Մենք պետք է զորակցենք նրանց ընտանիքներին: Մենք պարտավոր ենք հետագայում փողոցներ անվանակոչել նրանց անուններով: Նրանց անունները կմնան մեր հիշողության մեջ»:

«Ես չունեմ և երբևէ չեմ ունեցել պատրանքներ իմ քաղաքական կարիերայի վերաբերյալ: Ես չէի ուզում քաղաքական գործիչ լինել, բայց ճակատագիրը որոշեց, որ ես գտնվեմ կամայականությունների և անարդարությունների դեմ առերեսման առաջնագծում: ճակատագիրը և դուք եք, որ հավատում եք ինձ: Դուք եք, որ ինձ ուժ տվեցիք: Հիմա ամեն րոպե հիանում եմ ձեր քաջությամբ, ձեր ինքնակազմակերպմամբ. որքան ուժեղ և պայծառ եք դուք»,- հավելել է նա:

«Դուք ինձ տվեցիք ձեր ձայները, ես իսկապես գնահատում եմ դա և գիտեմ, թե ինչու եք դա արել: Մենք բոլորս ուզում ենք դուրս գալ այս անվերջանալի շրջապտույտից, որում հայտնվել ենք 26 տարի առաջ: Ես պատրաստ եմ այս ժամանակահատվածում պատասխանատվություն ստանձնել և գործել որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի, մտնի նորմալ հունի մեջ, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և հնարավորինս շուտ նախապատրաստենք օրենսդրական դաշտը և պայմանները նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար: Իրական, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք անվերապահորեն կընդունվեն համաշխարհային հանրության կողմից»,- ասել է նախագահի ընդդիմադիր թեկնածուն:

«Անցած ամիսների ընթացքում ամբողջ աշխարհի համար ակնհայտ դարձավ, որ բելառուսները մարդիկ են, որոնք ի վիճակի են ինքնակազմակերպվել, ճիշտ որոշումներ կայացնել և ի վիճակի են ոտքի կանգնել իրենց և իրենց սիրելիների համար: Բայց ամենակարևորն այն է, որ մենք ինքներս դա գիտակցեցինք: Սա այն գիտակցումն է, որը երկար տարիներ մեզ պակասում էր: Բելառուսներն այսօր ցույց են տալիս հերոսության, համերաշխության և պարկեշտության հրաշալի դրսևորումներ: Մենք աշխարհին ցույց ենք տալիս մեր նվիրվածությունը ոչ բռնի գաղափարներին, և դրանով մենք ապացուցում ենք, որ ճշմարտությունը ուժի և զենքի կողմում չէ. ճշմարտությունը ամրության, ազնվության, պարկեշտության և քաջության կողմում է:

Այս ազդանշանները, անշուշտ, կլսվեն, և մենք աշխարհի տարբեր երկրներից աջակիցներ ենք ունենալու, որոնք կօգնեն մեզ անցնել այս դժվարին ժամանակաշրջանը: Եվ մենք նաև կկարողանանք երկիր վերադարձնել այն բելառուսների էներգիան, որոնք ճակատագրի բերումով հայտնվեցին աշխարհի այլ երկրներում: Նրանք նման են մեզ: Եվ այսօր նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի փոփոխություններն արագորեն մտնեն մեր կյանք: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ մենք կարողացանք դառնալ մեկ ամբողջություն. բելառուսներ, որոնք սիրում են իրենց երկիրը:

Այժմ մենք իրավունք չունենք կորցնելու այդ ստեղծագործական էներգիան, հասարակության մեջ առկա դրական փոփոխությունները, վճռականությունը, որը մենք ձեռք ենք բերել, և որի միջոցով մենք կարող ենք փոխել մեր երկիրը: Երկիրը, որտեղ իշխում էր կոռուպցիան և բռնությումը, դարձրել ենք երկիր ՝ բարեկեցիկ, անվտանգ և երջանիկ կյանքի համար:

Ես հասկանում եմ, որ ամենակարևորը Բելառուսի անկախությունն է: Այն հաստատուն է, և ոչ մի դեպքում այն չի կարելի կորցնել: Ամեն անգամ սիրտս լցվում էր սիրով և հպարտությամբ, երբ տեղեկանում էի, որ շատ ընտրատեղամասերում հանձնաժողովականները ազնվորեն հաշվել էին ձայները՝ անտեսելով իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները, և թե ինչպես են իրավապահները իջեցնում իրենց վահանները խաղաղ բելառուսների առաջ:

Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար կարևոր են ուժն ու համբերությունը: Մենք համերաշխություն ենք հայտնում նրանց, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները խաղաղ միջոցներով, ներառյալ խաղաղ ցույցերի և գործադուլների միջոցով: Մենք աջակցում ենք միմյանց՝ ցուցաբերելով փոխադարձ օգնություն և համերաշխություն՝ միմյանց չթողնելով խնդիրների մեջ: Եվ ամբողջ աշխարհը հիացմունքով ու հույսով է նայում մեզ, և պատրաստ է օգնել: Մեր ուժը մեր հավատքի մեջ է՝ և՛ մեր, և՛ միմյանց նկատմամբ: Հիշեք, որ միայն միասին մենք կարող ենք երկիր կառուցել կյանքի համար»,- ասել է նա: