Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով. ՀԲՃ

Լուրեր

12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ, կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։

ՎԶԵԲ-ը 2009թ-ից ֆինանսավորել է Լիդիան ընկերությանը՝ սկզբում երկրաբանահետախուզական փուլում (2009թ. դրությամբ ունենալով 5,8 միլիոն կանադական դոլարի արժետոմս), այնուհետև հանքի շահագործման տեխնիկական ու տնտեսական հիմնավորումների կազմման ժամանակ (2016թ. ՎԶԵԲ-ի արժետոմսերի ընդհանուր արժեքը Լիդիանում 10․5 միլիոն կանադական դոլար էր), իսկ արդեն ծրագրի վերջնական հաստատումից հետո՝ բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցության մեղմման նպատակով (ի դեպ, այդ ծրագրով էր նախատեսվել Լիդիանի կողմից Ջերմուկ ազգային պարկի ստեղծումը և կարմիր գրքում գրանցված բուսատեսակի տեղափոխման ծրագիրը)։ 2018թ․ դրությամբ ՎԶԵԲ-ը համարվում էր Լիդիան Ինթերնեշընըլի խոշոր 7 բաժնետերերից մեկը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խոշոր ֆինանսական հաստատություն է, որի բաժնետոմսերի շուրջ 60 տոկոսը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին, ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Այն ստեղծվել է 1991թ․ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու, այդ թվում՝ Հայաստանում, որի արտաքին պարտքի մինչև մեկ տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ին։

Համաշխարհային բանկի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ միասին, որը դադարեցրեց իր մասնակցությունն Ամուլսարի ծրագրում դեռ 2017թ-ին, ՎԶԵԲ-ը հանդիսացել է Լիդիանի ո՛չ միայն խոշոր ֆինանսական հենասյունը, այլև քաղաքական ապավենը։ Լիդիան ընկերության ղեկավարները հաճախ էին շահարկում ՎԶԵԲ-ի անունն ու հեղինակությունը՝ որպես  Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի «բարձր ստանդարտների» երաշխիք։ Կարելի է միայն կռահել, որ Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ահռելի ներգրավվածությունն Ամուլսարի հարցում և ՀՀ կառավարության հետ այս թեմայով պարբերական հանդիպումները կարող էին պայմանավորված լինել բրիտանական խոշոր կապիտալ ունեցող այս բանկով։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներգրավվածության մասին պարբերաբար գրել է open democracy կայքը։

Լիդիանի երկարատև հովանավոր ՎԶԵԲ-ն իր կայքում  գրում է. «2019-ին Լիդիան Ինթերնեշընլըն անվճարունակ է դարձել և իր վարկատուներից պաշտպանություն է հայցել Կանադայում, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը վերակազմավորել իր բիզնեսն ու ֆինանսական գործերը։ Սնանկության գործընթացների շրջանակում ընդունվել է կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու սեփականատիրությունն անցնում է Լիդիան Կանադային, Լիդիան ՄԹ-ին և Լիդիան Արմենիային պարտք տված երեք խոշորագույն պարտատուներին, իսկ Լիդիան Ինթերնեշնլը պետք է փակվի Ջերսիում իրավասու դատարանի գործընթացներին համապատասխան։ 2020թ. հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքի սեփականատեր է Լիդիան Վենչըրս Կանադան, որի բաժնետեր ՎԶԵԲ-ը չի հանդիսանում։ Ներկա դրությամբ ՎԶԵԲ-ը բաժնեմաս ունի միայն Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեշընըլում, որն այլևս որևէ գույքի չի տիրապետում։ Պարտատերերը դիմելու են Ջերսիի դատարան ընկերության լուծարման համար։

Բանկը Լիդիան Ինթերնեշնլի բաժնետիրական կապիտալն ավելացնելու նպատակով ընկերությունում ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ գնելով արժետոմսեր։ Այս գումարներն օգտագործվել են Բնապահպանական ու սոցիալական ազդեցությունը մեղմացնելու նպատակով։ ՎԶԵԲ-ը ներդրում չի կատարել Լիդիան Վենչըրսում և դրա նկատմամբ ֆինանսական հետաքրքրություն չունի»։

Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու ՄՖԿ-ն, որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։ Ջերսիում ընթացող լուծարման գործընթացում ներգրավված են ծանր տեխնիկա տրամադրող երկու խոշոր պարտատերեր՝ Caterpillar Financial Services Uk-ը և արտահանումների խթանման շվեդական SEK հիմնադրամը։ Լիդիանի սեփականատերերն այժմ Orion Resource Partners, Osisko Mining and Resource Capital Fund ներդրումային ֆոնդերն են։ Փաստացի գոյություն չունի նաև Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունը, որը Հայաստանին սպառնում էր միջազգային արբիտրաժով։

Հայկական բնապահպանական ճակատի գնահատականով՝ տեղացիների աննկուն պայքարն ու ՎԶԵԲ-ին գրված բազմաթիվ բողոքի նամակները, ինչպես նաև 2014, 2017 և 2020 թվականներին Ջերմուկ համայնքի բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների անունից ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմին հասցեագրված գանգատարկումը հասան իրենց նպատակին։ Թեև 2014թ․ բողոքը մերժվել էր, իսկ 2017-ինը բանկն ընդհանրապես հրաժարվել էր դիտարկել, 2020-ին ներկայացված բողոքին ընթացք է տրվել, և հուսով ենք, որ ՎԶԵԲ-ը կկարողանա պատասխան տալ այս տարիների ընթացքում բնապահպանական ու սոցիալական այսաստիճան բացասական ազդեցություն ունեցող ծրագրին աջակցելու համար։

Ամուլսարի ծրագրից հրաժարվելու վրա կարևոր ազդեցություն ունեցավ նաև ֆինանսավորող շուրջ մեկ տասնյակ հաստատություններին հասցեագրված առցանց հանրագիրը, որը բացվել է 2016թ․ և մինչ օրս հավաքել 27000 ստորագրություն։ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով հանրագրին միացել էին ոչ միայն Հայաստանի բնակիչներն ու արտերկրի հայերը, այլև Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկերի և ընկերությունների հիմնադրման երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների բազմաթիվ քաղաքացիներ։ Այս հաղթանակում կարևոր դեր ունեցավ նաև միջազգային համերաշխությունն Ամուլսարի պայքարին՝ տասնյակ լրագրողներ, կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ նպաստեցին խնդրի բարձրաձայնմանը միջազգային լրատվամիջոցներում, իրենց պետական օղակներում, քաղաքների փողոցներում։

Ամուլսարում հանք բացելով շահագրգռված անձանց ու ձեռնարկություններին, ներառյալ սփյուռքի դրամատերերին, Ջերմուկից ու Երևանից բազմիցս կոչեր են հասցեագրվել, որպեսզի նրանք չվատնեն իրենց դրամը՝ ներդնելով այն Լիդիանում։ Ստացվում է, որ բազմաթիվ արժետոմսեր փոշիացել են անհեռանկար այս ծրագրին հավատալու պատճառով։

Այս փուլում վերջնական հաղթանակի համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին Հայաստանի նախկին կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ՇՄԱԳ-ին տված բնապահպանական դրական եզրակացությունը»։