Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական նավերի դեմ իրականացվելիք ցանկացած հարձակում

Լուրեր

26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը. գրում է ermenihaber.-ը:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Օրուչ Ռեիս»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»:

Նա վերահաստատել է նաև թուրքական կողմի այն որոշումը, որ նշյալ նավը շարունակելու է իր աշխատանքները մինչև օգոստոսի 23-ը:

Իսկ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-հունական հարաբերություններում լարվածության աճի «մեղավորը» Հունաստանն է:

«Մենք երբևէ կողմ չենք եղել լարվածությանը: Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս»  նավին, այլապես կստանա դրա պատասխանը»,-ասել է նա:

Նրա պնդմամբ` ոչ ոք «ահաբեկելով» որևէ բանի չի կարող հասնել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիան պետք է խուսափի Արևելյանն Միջերկրականում լարվածությունը սրող քայլերից: