Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից: Այս մասին  տեղեկացրին Բրյուսելում գործող «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) հասարակական կազմակերպությունից։

«Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։

Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը:

Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։

Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման:

Բրյուսելից ելույթ ունենալով «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» անունից, Ուիլյամ Լավենդերն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հիմքեր են, որոնց վրա կառուցված է Արևելյան գործընկերությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ոմանք պատրաստ են անտեսել այս սկզբունքները՝ հանուն այլ շահերի: Ցավով եմ նշում, որ այդ շահերը հաճախ Հայաստանի օգտին չեն: Ուրախ եմ տեսնել, որ Եվրախորհրդարանում առնվազն մեկ խումբ լուրջ է ընդունում այս սկզբունքները, և հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այլ խմբեր, որոնք կհարեն այս պատվաբեր դիրքորոշմանը»։

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործություն ցուցաբերում լրագրողների ընտրած թեմաների, նյութի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում են լրագրողները, կամ որոնց հետ թղթակցում են։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։