Գերմանիան «լավատես է», որ շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ունենալու

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի առողջապահության նախարար  Յենս Շպանը ակնկալում է, որ իր երկիրն առաջիկայում կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Deutsche Welle-ի  փոխանցմամբ՝ այդ մասին նախարարն ասել է նախօրեին Գերմանիայի հանրային ZDF հեռաստաընկերության հետ զրուցում:

«Լավատես եմ և հուսով, որ պատվաստանյութը պատրաստ կլինի հաջորդ ամիսներին»,- ասել է նախարարը՝ միաժամանակ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ ամսին:

«Կարող եմ ասել մի բան: Մեր բոլորի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝  հետազոտողների, գիտնականների, հասարակության, մենք հավանաբար կունենանք պատվաստանյութ շատ ավելի վաղ, քան երբևէ եղել է մարդկության պատմության մեջ», – ավելացրել է  Շպանը:

Մինչ նախարարի՝ այս հայտարարությամբ հանդես գալը, «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը հրաժարվել է մեկնաբանել լուրը, թե պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև աշուն՝ նշելով, թե սխալմամբ են այն տարածել:

Ավելի վաղ Գերմանիայի կրթության նախարար Անյա Կարլիչեկը հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա կեսը պատվաստանյութ չի լինի: Նա նաև ասել է, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի «Սպուտնիկ V» պատվաստանյութին, «որի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն է հայտնի»:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 11-ին Ռուսաստանը  հայտարարեց աշխարհում առաջին կորոնավիրուսային պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այս հայտարատությունը միանշանակ չընդունվեց մասնագետների կողմից, որոնք կասկածի տակ են առնում ռուսական պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը: