Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Լուրեր

03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն միջազգային մակարդակով խթանել տեխնոլոգիական և հումանիտար զարգացումը և կարող են որպես ներկայացուցչական հարթակ ծառայել նոր ու ոչ սովորական գաղափարների ու հայեցակարգերի համար:

Հանրապետության նախագահը Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի 10-11-ը և նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն ու արհեստական բանականությանը: Ընդգծելով անցած տարի անցկացված գագաթնաժողովի մեծ արձագանքները՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն այս տարի ևս մեծ հաջողություն կունենա:

Նախագահական այլ նախաձեռնությունների համատեքստում, որոնք միտված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ATOM ծրագրին՝ նշելով, որ արդեն իսկ դրա նկատմամբ հետաքրքրություն կա աշխարհի տեխնոլոգիական հսկա ընկերությունների կողմից, որոնցից մի մասի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում նախագահ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական նախահարձակ գործողությունների վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով, որ հարևան երկիրը ոտնահարել է համընդհանուր արժեքները՝ անհաջող փորձ անելով լուծել իր կարճաժամկետ խնդիրները, այն դեպքում, երբ այսօր ամբողջ աշխարհը համախմբված է ընդդեմ համավարակի:

Ազգերի համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է: Այն հիմնականում միավորում է նախկինում Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող 54 երկրների բոլոր մայրցամաքներում։ Համագործակցության անդամների թվում են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Հնդկաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկան Սինգապուր, Մալթան, Կիպրոսը, Ռուանդան և բազմաթիվ այլ երկրներ:

Համագործակցության երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 2.3 միլիարդ, որն աշխարհի բնակչության մեկ երրորդն է:

Համագործակցության անդամ բոլոր երկրների համախառն ներքին արդյունքը միասին կազմում է 10 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի 14 տոկոսն է:

Համագործակցությանը անդամակցությունը բաց է բոլոր այն երկրների համար, որոնք ճանաչում և ընդունում են նրա գործունեության հիմնական նպատակները. այն է՝ աջակցել և սատարել ժողովրդավար հասարակությունների և թափանցիկ ինստիտուտների կայացմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, մրցակցային տնտեսությունների զարգացմանը անդամ երկրներում:

Կազմակերպության ֆորմալ ղեկավարն է Մեծ Բրիտանիայի թագուհին։