Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությամբ Ադրբեջանն իր սուրբ պարտքը կկատարի․ Զաքիր Հասանով

Լուրեր

29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
29.08.2026 | 11:55
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակումներ Առողջապահության նախարարությունում
29.08.2026 | 11:43
Գարեգին Խաչատրյանը`  ՔՏՀԱՏՄ, Վաղարշակ Մատիկյանը՝ ԿՏՄ ղեկավարներ
29.08.2026 | 11:33
Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպման ընթաքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի ազգ են, ունեն նույն կրոնը, լեզուն ու մշակույթը։  Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հասանովը նշել է, որ թուրքական բանակը աշխարհում ամենաուժեղներից է և հույս է հայտնել, որ միասին նրանք կարող են նոր նվաճումների հասնել:

«Մեր հնարավորությունն այն է, որ կարող ենք մեր փորձը կիսել ուժեղ բանակի հետ։ Այսօր Թուրքիայի ԶՈՒ-ն իր ուժը ցույց է տվել ամբողջ աշխարհին Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Աստված տա, Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի  բանակի աջակցությամբ կկատարի իր սուրբ պարտքը։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երը իրենց պարտը կկատարեն, երբ ժամանակը գա»,- ասել է Հասանովը։

Ըստ երևութին, Հասանովը նկատի ունի, որ  արցախաադրբեջանական կամ հայ-ադրբեջանական սահմանին հաջորդ լարվածության դեպքում թուրքական ԶՈՒ-ն ներգրավվելու են ու Ադրբեջանի հետ միասին են  համատեղ գործողություններ իրականացնելու։

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ կրկին սպառնացել է Հայաստանին ու նշել , որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է։

«Մեր բոլոր միջոցներով մենք մինչև վերջ Ադրբեջանի, ադրբեջանցի զինծառայողների կողքին ենք ընդդեմ Հայաստանի։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին իր արդար պայքարում։ «Օկուպացված» տարածքների «ազատագրման» պայքարում մենք՝  83 միլիոնանոց Թուրքիան, մեր եղբայրների կողքին է»,- ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ  Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը և այլ բարձրաստիճան սպաներ երեկվանից այցով  Ադրբեջանում են։ Ավելի վաղ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էին  մեկնել Թուրքիա։ Անկարայում նրանք հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ի դեպ՝ թուրք-ադրբեջանական  համատեղ զորավարժությունները նախատեսված էր ավարտել օգոստոսի 10-ին, սակայն անհայտ պատճառներով դրանք շարունակվեցին ևս մի քանի օր։

Էմմա Չոբանյան