Քաղաքապետարանից ուղարկում են կառավարություն, էնտեղից՝ քաղաքապետարան. Եկմալյանի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
Բոլորը

Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները Կառավարության դիմաց ակցիա են իրականացնում:

Բնակիչները հայտնում են, որ 16 տարի վարձով են ապրել, որովհետև իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել:

Եկմալյանի բնակիչներից մեկի խոսքով իրենք տարիներ շարունակ միայն խոստումներ են լսել․ «Նիստ պետք է լիներ, հիմա տվել են Սուրեն Ղամբարյանին, մինչև հիմա ոչ մի պատասխան չկա, հորդորում են՝ գնացեք, ձեր հարցը նիստում կդրվի և կլուծվի, բայց մինչև հիմա ոչ մի դրական լուծում չկա: Հայկ Ավագյանը խոստում տվեց, բայց չկարողացավ այդ գործը առաջ տանել: Սեփական տուն կա, որ մի բնակարանի վրա մի քանի ընտանիք է գրանցված և չեն կարողանում այդ հարցը լուծել: Ես եղել եմ Արթուր Մեսչյանի մոտ, խնդրել եմ այդ հարցը լուծել, հորդորում էր, որ հարցը շուտով կլուծվի, անցել է 7 ամիս, սակայն ոչ մի հարց չի լուծվել: Քաղաքապետարանն ուղարկում է Կառավարություն, որ Նիկոլ Փաշինյանը լուծի, նա ուղարկում է քաղաքապետարան, որպեսզի նրանք լուծեն, ոչ մեկ այդ հարցը չի լուծում»:

Մանրամասները՝ տեսանյութում։