Բանկոմատը թալանելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամը հիշեց խմբի ազատ արձակված անդամներին

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում մեղադրող դատախազը հրապարակում էր ամբաստանյալների եզրափակիչ մեղադրական եզրակացությունները, որոնց համաձայն՝ Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանի մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումից հետո Լամբարյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն, դատարանը հորդորեց սպասել մինչև բոլորի մեղադրանքների եզրափակիչ մասերը հրապարակվեն: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը արձագանքեց. «Փաստորեն, արձանագրենք, որ Դուք էլ եք ընդունում, որ մեղադրանքները սուտ են»:

Հրապարակվեցին նաև Աշոտ Պետրոսյանի, Արմեն, Արթուր Սողոմանյանի, Գառնիկ Հովակիմյանի, Կարո Եղնուկյանի, Տիգրան Սարգսյանի մեղադրական եզրափակիչ մասերը: Ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանի մեղադրական եզրակացությունում նշված է, որ խմբի մյուս անդամներին մեղսագրվող արարքներից բացի, նրան վերագրվում է գույք հափշտակելու մեղադրանք: Մասնավորապես, նա, կազմակերպված խմբի այլ անդամների հետ, բանկոմատից հափշտակել է 14 միլիոն դրամ, որից 300.000 դրամը հետագայում իրավապահները հայտնաբերել են նրա մոտ: Արթուր Սողոմոնյանը, լսելով իրեն առաջադրված այդ մեղադրանքը, հիշեցրեց «Սասնա ծռեր» խմբի այն երեք անդամներին, որոնք այժմ ազատության մեջ են՝ «Բա սպիտակցիներն ուր են, չկան»,- բացականչեց նա:

Ընթերցվեց նաև Կարո Եղնուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը, նրան, ինչպես արդեն տեղեկացրել էինք, նիստերի դահլիճ չէին բերել, քանի որ վատ ինքնազգացողություն ուներ, սակայն մեղադրանքի հրապարակման ընթացքում Եղնուկյանը ներս բերվեց: Ծափահարություններով ընդունված Եղնուկյանին դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց՝ 5 րոպե, մեկ էջանոց մեղադրանքը կարդան իր ներկայությամբ, նորից տանեն, ոչինչ չի լինի: Ըստ մեղադրանքի, Կարո Եղնուկյանը, համոզված լինելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսազանգերը գաղտնալսվում են և կարող են սահմանափակվել իրավապահների կողմից, ռադիոկապ ունենալու միջոցներ է ձեռնարկել: Նա մեղադրվում է խմբին օժանդակելու համար:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մյուս մեղադրյալների պաշտպանները ներկա չէին և միջնորդել էին, որպեսզի իրենց ներկայությամբ հրապարակվեն իրենց պաշտպանյալների մեղադրական եզրակացությունները:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործը բաժանվել է 3 մասի: Խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Լիլիթ Շաբոյան