Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը․Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել է  ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցին:

«Նախօրեին «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում Վահրամ Բաղդասարյանը 2016թ․ ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը համարում է անիմաստ, Հանձնաժողովի աշխատանքները համակարգող մասնագետներին՝ անփորձ, ինչպես նաև վկայակոչում է վառելիք չունենալու վերաբերյալ իրենց իսկ կառավարության ղեկավարի՝ որևէ փաստով չհիմնավորված խոսքերը՝ դրանք վերագրելով Հանձնաժողովին։

Առաջին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չի եղել, այն ստեղծվել է հանրային լայն շերտերի պահանջով՝ հետապնդելով մեկ նպատակ՝ այն է առանց քաղաքական շահարկումների բացահայտել կատարվածը, վերականգնել նախկին իշխանության անմնացորդ ջանքերով բանակի ընկած հեղինակությունը և վերադարձնել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։

Երկրորդ՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները համակարգում են ոլորտային բարձրակարգ ռազմական մասնագետներ ու խորհրդականներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մեջ հասարակությունը կհամոզվի որակյալ և հիմնովին փաստարկված եզրակացությունը ներկայացնելուց հետո։

Երրորդ՝ ապրիլյան քառօրյայի ընթացքում Զինված ուժերի ստորաբաժանումների՝ վառելիք չունենալու վերաբերյալ ոչ մի կերպ չփաստարկված հայտարարությունների հեղինակը նախկին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որի պարզաբանումները Հանձնաժողովի անդամներն առիթ են ունեցել լսելու, այս մասին ևս կխոսվի վերջնական զեկույցի մեջ։

Չորրորդ՝ Բաղդասարյանն անգամ ամբողջական պատկերացում չունենալով կատարվածի մասին, ծանոթ չլինելով ապրիլյանի վերաբերյալ փաստաթղթերին, իրեն իրավունք է վերապահում «խորհուրդներ» տալ Հանձնաժողովի նախագահին և անդամներին «զգույշ լինել» ձևակերպումների մեջ՝ չգիտակցելով, որ ցանկացած ասված խոսք ամբողջովին փաստարկված է։ Ավելին, եթե նա իրեն թույլ է տալիս նմանօրինակ մեկնաբանություններ անել, ավելի վաղ կարող էր իր քաղաքական հոգեհայր Սերժ Սարգսյանից ճշտել և համոզվել, որ ասված բոլոր նախադասությունները լիովին հիմնավորված են։

Հանրությունն էլ, Հանձնաժողովն էլ վստահ են, որ հայ զինվորն ու բարեխիղճ սպաները հաղթել են քառօրյա պատերազմում, սակայն թե պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որքան պատշաճ է կատարել իր առջև դրված խնդիրը, կամ առհասարակ կատարել է, թե ոչ, Հանձնաժողովը ամբողջապես կներկայացնի իր զեկույցում, իսկ մինչ այդ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը»։