Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդին խաբեցին. ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

«Միանգամայն սխալ է այն մոտեցումը, որ այս գործին պետք է վերաբերել քրեադատավարական չափման մեջ։ Մենք հասկանում ենք, որ 18 թվականին կիսագաղութային համակարգը, որը կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին։ Պետք է արձանագրեք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բնականաբար, կեղեքիչ ռեժիմը չէր կարող սովարական ընթացքով պատժաչափեր նախատեսել, այդ իսկ պատճառով նվազագույնի տարբերակին են դիմում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով դատախազների մեղադրական ճառին, որտեղ միջնորդեցին մեղավոր ճանաչել խմբի անդամներին և ազատազրկել։

Հարցին, որո՞նք են լինելու իրենց հաջորդ գործողությունները, Ավետիսյանը պատասխանեց, որ այս պահին ոչ մի գործողություն չեն նախատեսում․ «Իր խոսքը կասի նաև ժողովուրդը։ Հանիրավի մեղադրանքներով 2 անդամի ծանրագույն պատիժներ պահանջեցին հանցագործությունների համար, որոնք ռեիժմն է կատարել։ Ինչևէ, կյանքը պայքար է, ազգային ազատագրական պայքարը շարունակվում է մինչև ՀՀ լիակատար ազատագրում։ Իսկ դատավարական մանքրուքներին ես անհրաժեշտ չեմ համարում պատասխանել, շարունակվում է քաղաքական հետապնդումը «թավշյա» փաթեթավորմամբ»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով։ Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։

Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:

Մանրամասները՝ տեսանյութում: