Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու, սա մեր վերջնական որոշումն է. «Ամուլսարի պահապանների» հայտարարությունը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Ամուլսարի պահապանները» հայտարարություն են տարածել, որում ասվում է

«Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը: Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածքում, և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար: Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։

ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած մջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը։