Ադրբեջանի ԱԳ նախարարն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա

Լուրեր

26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը վաղն  իր առաջին արտասահմանյան  պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը օգոստոսի 11-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է արտաքին գործերի նախարարի պաշտոնում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունում։

Բայրամովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ մտքեր կփոխանակի  երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների, գլոբալ իրադարձությունների  վերաբերյալ։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին Ջեյհուն Բայրամովին նշանակեց արտգործնախարարի պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։

Բայրամովը փոխարինեց Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։