Ախալքալաքի անկարգությունների հետքերով․ որոնում են տները հրդեհողներին, հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, ովքեր օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել հյուրանոցն ու 4 սեփական տները, հայտնում է Jnews.ge-ն։

«Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքում հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, ապօրինի ճանապարհով հրազեն ձեռքբերելու, կրելու, պահելու, ինչպես նաև խմբակային բռնության դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են այլ անձանց ունեցվածքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով: Տվյալ հանցագործությունը ենթադրում է 7-ից 15 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին): Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է:

Մեղադրյալի անձնական խուզարկման ընթացքում իրավապահները առգրավել է այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը: Դեպքից մի քանի ժամ անց՝ տաք հետքերով ոստիկանությունը ձերբակավել է Ա.Գ.-ին: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի, III և IV մասերի հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում: Հետաքննությունը շարունակվում է խմբակային բռնություն կազմակերպելու և դրանցում մասնակցության փաստի առթիվ՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով»:

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն՝ ինչի արդյունքում հրազենային կրակոցից սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված՝ 1993 թվականին):

Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Երիտասարդները ջարդուփշուր են արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տուն՝ կապված հյուրանոցի սեփականատերերի և նրանց ընկերների հետ:

Երեկվանից քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատները: