Անկարգություններ Բեյրութում․ ցուցարարները նախարարությունների շենքեր են գրոհել

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Կառավարության հրաժարականի պահանջով ցույցերն անկարգությունների են վերածվել։ Ցուցարարները գրոհել են երկրի ԱԳ նախարարության շենքը, մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավապահներին հաջողվել է ազատել տարածքը, սակայն ցուցարարները կարողացել են գրավել կառավարական մի քանի այլ շենքեր։ Ավելի վաղ հավաքների մասնակիցները ներխուժել էին նաև Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքերը։

Ակցիաներին 10-15 հազար քաղաքացի է մասնակցում։ Նրանք ճայթուկներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։

Չնայած իրավիճակն աստիճանաբար հանդարտվում է, այնուամենայնիվ, փողոցներում դեռևս հարյուրավոր ցուցարարներ են մնացել։ Երկրի խորհրդարանի շենքի մոտ բարիկադներ են կառուցվել՝ կանխելու ցուցարարների մուտքը։

Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով 1 ոստիկան է զոհվել, մի քանի հարյուր մարդ է տուժել: Նրանց մի մասը տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ:

Երկրի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ նախարարների խորհրդի հաջորդ նիստի ժամանակ կքննարկեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Նշենք, որ Բեյրութում ցույցերը վերսկսվել են օգոստոսի 4-ի պայթյունից հետո, որի հետևանքով մահացել է ավելի քան 150, վիրավորվել՝ 5 հազարը։