Լիբանանի «Չեռնոբիլ»․ նման փորձության ոչ ոք պատրաստ չէր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լիբանանի «Չեռնոբիլ»: Ահա այսպես են նկարագրում ոմանք բեյրության պայթյունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Երեք հարյուր հազար մարդ մնաց անօթևան, բազմաթիվ վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ:

Բեյրութը, որը ժամանակին հայտնի էր որպես արևելքի Փարիզ, կրկին նման է պատերազմական գոտու, որը տուժել է ավերիչ պայթյունի հետևանքով: Այն իր ուժգնությամբ բնութագրվում է միջուկային պայթյունին մոտ:

Ավերված թաղամասերում սկսել են մաքրման աշխատանքներ իրականացնել: Դա ավելի դյուրին է դարձնում անհետ կորածներին փնտրելու գործը:

Մի շարք հոսպիտալներ ևս վնասվել են պայթյունի արդյունքում, որոնց թվում է Սուրբ Ջորջի համալսարանական հիվանդանոցը: Այն քաղաքի ամենամեծ հիվանդանոցներից է: Առանց ժամանակ կորցնելու՝ հիվանդանոցներն արդեն դիմում են օգնության կոչով:

Կարծիք կա, որ պայթյունը հնչել է պահեստներում ամոնիումի նիտրատի մեծ քանակության՝ ոչ պատշաճ պայմաններում պահպանելու արդյունքում, չնայած բազմաթիվ նախազգուշացումների: Այսօր ակտիվիստները կոչ են անում անկախ հետաքննություն իրականացնել:

Մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ցույցերից հետո ղեկավարության նկատմամբ հանրության վստահությունը զգալիորեն պակասել է: Հինգշաբթի օրը տեղի բնակչությունը դիմավորել է Ֆրանսիայի նախագահին հակակառավարական կոչերով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկեց իր օգնությունը և կոչ արեց Լիբանանի իշխանություններին իրականացնել իրական բարեփոխումներ:

«Ես ցանկանում եմ լսել, հասկանալ և կազմակերպել միջազգային օգնությունը և աջակցությունը Բեյրութին և Լիբանանի ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Լիբանանը վերջին տասնամյակների ընթացքում տեսել է շատ ցնցումներ՝ իսրայելական հարձակումներից մինչև սիրիական զավթում և 1980-ականների քաղաքացիական պատերազմ:

Սակայն նման փորձության ոչ ոք պատրաստ չէր: