Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հասարակություն
07.08.2020 | 15:54Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
«Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան», – Factor.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը նախօրեին ձերբակալվել էր։