Դատապարտյալի կինն ահազանգում է․ ամուսինն 9-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել․ ՔԿԾ-ն հայտնում է՝ հացադուլը դադարեցրել է

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է դիմել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արման Սարգսյանի կինը։ Նրա փոխանցմամբ՝ Սարգսյանը հացադուլ է հայտարարել՝ իր ընտանիքի, անչափահաս երեխաների օրվա հացի խնդիրը լուծելու և իր դեմ հարուցված քրեական գործը վերանայելու պահանջով։

Կնոջ պնդմամբ՝ իր ամուսնուն մեղադրում են հարկերից խուսափելու համար և դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։ Արման Սարգսյանն անազատության մեջ է անցյալ տարվա դեկտեմբերից։

«Տան միակ աշխատողը ամուսինս էր, նա էր հոգում ընտանիքի հոգսը: Հիմա երկու անչափահաս երեխաներիս հետ՝ աղջիկս 4 տարեկան է, տղաս՝ 2, մնացել եմ միայնակ: «Փարոս» չեմ կարող ստանալ, քանի որ ապրում ենք ամուսնուս ընկերոջ տանը և գրանցում չունենք: Երեխաներիս միակ խնամակալը ես եմ, ուզում եմ աշխատել, բայց երեխաներիս ո՞ւմ հույսով թողնեմ: Աղջկաս մանկապարտեզ էի տանում, բայց հիմա վարձը չեմ կարողանում վճարել, էլ չգիտեմ՝ ինչ անեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Հայրապետյանը:

Նա նշեց, որ դիմել են հնարավոր բոլոր կառույցներին, սակայն արձագանք չկա։

ՔԿԾ լրատվական ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արման Սարգսյանը դադարեցրել է հացադուլը։ Բացատրական աշխատանքներ են տարվել վարչակազմի, ինչպես նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հացադուլի դադարեցման կապակցությամբ։

Հավելենք, որ Արման Սարգսյանը մեղադրվում է ՀՀ պետական բյուջե 20․237․690 ՀՀ դրամ հարկ չվճարելու համար։

Լիլիթ Շաբոյան