Եթե նորից անպատրաստ մոտենանք, կունենանք հերթական սիրիական ճգնաժամը․ Վարդան Մարաշլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եթե Լիբանանից արտահոսք տեղի ունենա, ավելի ճիշտ կլինի՝ մարդիկ գան Հայաստան, քանի որ այստեղ ապրելով՝ նրանք կարող են ավելի կապված լինել Լիբանանի հետ։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը նման կարծիք հայտնեց այսօր կազմակերպված «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ։

«Այստեղ լինելով՝ նրանք կարող են մասնակցել Լիբանանի հայ համայնքի բոլոր կարևոր նախագծերին, որպեսզի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Լիբանանի մաս։ Եթե գնան Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, կարելի է այդ մարդկանց մասին մոռանալ, ինչ-որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ տարբեր խնդիրների առջև են կանգնում»,- նշեց Մարաշլյանը։

Նրա խոսքով՝ պետք է լինել պրոակտիվ և կամավոր հայրենադարձություն կազմակերպել։ «Մենք չենք ասում՝ ուղղակի բոլորդ եկեք Հայաստան։ Ասում ենք՝ ձեր երեխաներից մեկին ուղարկեք Հայաստան՝ սովորելու։ Եկեք, տուն առեք Էջմիածնում, որպեսզի եթե մի բան լինի, ապրելու հիմք ունենաք, կարողանաք արագ տեղափոխվել, ավանդները դրեք հայկական բանկերում, որպեսզի ռեսուրսներ ունենաք։ Այդ դանդաղաշարժությունը եկել է թե՛ պետության, թե՛ սփյուռքի կառույցների կողմից։ Երկու կողմից էլ մենք, ցավոք, ժամանակը կորցրել ենք։ Հիմա եթե մենք նորից կանգնելու ենք ստիպված տեղափոխման հարցի առջև, համոզված եմ, որ այս գործընթացը Հայաստանի Հանրապետությունը մենակ չի կարող անել, նման գործընթացներում սփյուռքը նույնպես ֆինանսապես շատ ակտիվ պետք է մասնակցի։ Առաջարկում եմ միջնաժամկետ հատվածում սա դնենք քննարկման և լուրջ քննարկենք Հայաստան-Սփյուռք ձևաչափով։ Եթե մենք նորից անպատրաստ մոտենանք այս հարցին, կունենանք հերթական սիրիական ճգնաժամը»,- նշեց Մարաշլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։