Պաշտոնյաներ, որոնք եղել են այլ երկրի քաղաքացի․ ՌԴ-ն հայ իրավապահներից «փրկում է» քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
04.03.2026 | 20:43
ԱԱ-2026-ի ֆավորիտներն ու պաշտոնական պաստառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.03.2026 | 20:30
Հարկային տեռո՞ր եք անելու, թե՞ Սամվել Կարապետյանի ունեցվածքն եք դնելու բյուջեում՝ ծախսեք. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:20
Ով կընտրվի, եթե վաղն ընտրություն լինի․ ՔՊ-ն՝ առաջատար, «Հայաստան»-ի փոխարեն՝ «Ուժեղ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:10
Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի կողմից Պարսից ծոցի երկրներին հարվածները «սխալ ռազմավարություն» է անվանել
04.03.2026 | 20:00
ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի 300 հազարական նոր աշխատատեղերը․ Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:50
Արման Թաթոյանը ստում է․ Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:41
Ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել և տեղակայվել են Իրանի հետ սահմանին. OC Media
04.03.2026 | 19:30
Եթե ընդդիմությունը խոշոր ձևաչափերով գնա, շանս կլինի՝ «Գյումրի-2» անելու. Վիգեն Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը ՌԴ-ն իր տարածքում վերացրել է։ Իսկ ավելի ուշ ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003 թվականից։

Պարզվեց՝ Հայրապետյանը 2003 թվականին, պատգամավոր ընտրվելուց մեկ ամիս անց, ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Դրանից հետո նա ևս երկու անգամ՝ 2007-ին և 2012-ին, ընտրվել է պատգամավոր՝ արդեն իսկ ՌԴ քաղաքացի լինելով։

Նախկին հանրապետական պաշտոնյան, հիշեցնենք, մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Հայրապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Ինչևէ, մինչ Քննչական կոմիտեն կփորձի պարզել՝ արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանը կարող էր, ՌԴ քաղաքացի լինելով, ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալ, առաջարկում ենք վերհիշել, թե Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող և քրեական գործերի կիզակետում հայտնված որ նախկին պաշտոնյաներն են ապաստան ստացել ՌԴ-ում կամ եղել ՌԴ քաղաքացի։

Եվ այսպես, 2018 թվականին պարզվեց, որ Ռուսաստանի քաղաքացի է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, որը Հայաստանի պաշտպանության նախարարն էր 2008 թվականին և, ըստ ՀՔԾ-ի, նա է արձակել ապօրինի 0038 հրամանը, որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում։ Այս մասին տեղեկանալուց հետո շատերի մոտ տարակուսանք առաջացավ, թե ինչպե՞ս կարող էր Հայաստանի ՊՆ ղեկավար նշանակվել մի անձ, որը այլ երկրի քաղաքացի է։

Ռուսաստանի քաղաքական տանիքի տակ են ծվարել ՀՀ-ում քրեական գործերով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու և փողերի լվացման համար, Մարտի 1-ի գործով միանգամից հինգ հոդվածներով մեղադրվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Ըստ իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ՌԴ-ում է թաքնվում նաև խոհանոցային բլոգեր դարձած, Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսա Միքայել Մինասյանը։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք եղել են այլ երկրի քաղաքացիներ, վկայում է, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանությունը չի պատկանել ժողովրդին, ինչպես որ պահանջում է Մայր օրենքը։ Կարապետյանցը տարակուսում է, որ այժմ էլ ԱԱԾ-ում կան բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք չեն սպասարկում Հայաստանի շահերը։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ ԱԱԾ աշխատակիցների մեծ մասն ուսում է ստանում ՌԴ-ում։ Նինա Կարապետյանցը նաև մտավախություն ունի, որ այս անձինք երկիրը լքել են որոշակի գործարքների արդյունքում, ինչը իրավապահ համակարգի վերին օղակների թողտվությամբ է եղել։

Եթե պետության համար խնդիր չլիներ այլ երկրի քաղաքացու պետական պաշտոնում նշանակելը, ապա դա արգելող օրենսդրական դրույթներ չէին լինի, նկատում է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Նրա խոսքով՝ սա ուղղակի անթույլատրելի է, քանի որ անձը կարող է տիրապետել պետական գաղտնիքի և դա փոխանցել այլ երկրի, որի քաղաքացին է ինքը։

Վարդանյանի խոսքով՝ անկախ նրանից՝ այս ամենը կատարվել է նախկին իշխանության իմացությամբ, թե՝ ոչ, անթույլատրելի է, և պատասխանատուն հենց նախկին իշխանությունն է։

Քաղաքագետը նշում է՝ պատահական չէ, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց դեմ հարուցված քրեական գորրծերով որպես վահան են օգտագործում Ռուսաստանը։ Վարդանյանի պնդմամբ՝ այս մարդկանց պատճառով Հայաստանը Ռուսաստանից տարիներ շարունակ կախյալ վիճակում է գտնվել։ Ճիշտ է, նոր իշխանությունները Ռուսաստանից կախվածությունն ամբողջությամբ չեն վերացրել, սակայն նրանց հաջողվել է այդ պատկերը մեղմել, կարծում է Վարդանյանը։

Ամփոփելով՝ նշենք, որ հետախուզման մեջ գտնվող և Ռուսաստանում ապաստան գտած մյուս մեղադրյալների՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին տեղեկություն դեռևս չկա, ինչպես նաև հայտնի չէ, թե նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, սակայն դեռ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնված անձանցից քանիսն են օտար երկրի քաղաքացիությամբ փորձել իրենց ապահովագրել։ Ըստ ամենայնի՝ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի՝ գործի դրվելուց հետո ցուցակում համալրումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան