Մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել

Լուրեր

06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները:

Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները: Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին:

Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև երևանում, մասնավորապես,  սպորտային խոշոր համալիրում։ Բողոքի հիման վրա դիտարկվել է նաև բանկերից մեկի մասնաճյուղը: Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն:

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերն ամենուր և ամեն օր՝ զուգահեռ իրականացնելով նաև իրազեկման աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին։