ՏՄՊՊՀ-ն հորդորել է կաթնային յուղի փոխարինիչով մթերքները ցուցադրել կաթնային մթերքներից առանձին՝ սպառողներին չմոլորեցնելու համար

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հանդիպում է կազմակերպվել խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ՝ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելմանը, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով, տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը, որը վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «Նոր Զովք», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ:

Հայկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, տեղեկացրել է, որ լիազոր մարմնի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում սահմանել կաթնամթերքի դասավորվածությանը ներկայացվող պարտադիր պահանջներ, որպեսզի սպառողը հեշտ կողմնորոշվի և կարողանա հստակ տարբերակել՝ կաթնային, թե կանթային փոխարինիչով կաթ պարունակող մթերք է ձեռք բերում: Հանձնաժողովի կողմից կանթամթերքի ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողներն ապրանքի արտաքին տեսքի նույնական կամ շփոթության աստիճանի նման լինելու պատճառով հաճախ են մոլորության մեջ ընկնում և հաճախ չգիտեն, որ, օրինակ, թթվասերի փոխարեն մշտապես գնում են թթվասերի տեխնոլոգիայով պատրաստվող կաթնային յուղի փոխարինիչով մթերք:

«Մենք  ցանկանում ենք հորդորել Ձեզ՝ մինչև օրենքի կիրառումը համագործակցության սկզբունքով աշխատել և նախաձեռնել այդ փոփոխությունները, որպեսզի առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքները ցուցադրվեն կաթնային մթերքներից առանձին՝ տարբեր սպառողական դարակներում կամ սառնարաններում կամ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ դարակի կամ սառնարանի միմյանցից առանձնացված հատվածներում՝ միաժամանակ հստակ, տեսանելի և ընթեռնելի նշելով ապրանքախմբերի անվանումները»,-նշել է ՏՄՊՊՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատակիցները պատրաստակամ են այցելել և տեղոււմ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել, ինչպես նաև օժանդակել հանրայնացնելու իրականացված փոփոխությունները:

Տնտեսվարողները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել փոփոխություններին՝ միաժամանակ բարձրացնելով մի շարք հարցեր, որոնց հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ են տրվել: