Ադրբեջանական հաքերները «Զվարթնոց»-ի աշխատակիցների տվյալներ են հրապարակել. Սամվել Մարտիրոսյան
Հասարակություն
04.08.2020 | 17:25Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանական հաքերների հերթական գործողության մասին։
«Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ»,- գրել է Մարտիրոսյանը։