Արցախում մեկնարկել է տնտեսական ամենախոշոր ծրագիրը. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Արցախում իրականացվող տնտեսական ամենախոշոր ծրագիրը լինելու է Սարսանգի ջրերի տեղափոխումը նոր խողովակաշար: ԱՀ կառավարության անդրանիկ նիստի ժամանակ այս մասին ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը։

Նախագահի խոսքով՝ նախկինում ծրագրով նախատեսվում էր Սարսանգի ջրերի տեղափոխումը աջափնյա ջրանցք: Ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրվել է: Նա նշել է, որ ջրային ռեսուրսները հասանելի են դառնալու Բերդաշենի ենթաշրջանի հողօգտագործողների համար:

Ընդհանուր առմամբ, ծրագրով նախատեսվում է Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում ունենալ առնվազն 30 հազար հեկտար ինքնահոս տարբերակով կանոնավոր ոռոգվող տարածք ոչ միայն ներքևում, այլև ջրանցքից վերև գտնվող հատվածում:

«Սարսանգի ջրերի տեղափոխումը հնարավորություն է տալու, որպեսզի Խաչենի ջրամբարը միշտ լինի ամբողջությամբ լցված: Ծրագիրը կիրականացվի ռեկորդային ժամկետում՝ 1 տարի 6 ամսում: Ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ-ում խողովակ արտադրող ընկերությունների հետ»,- հավելել է Արայիկ Հարությունյանը: