Չեմ կարծում, թե ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այս խնդիրը․ ԼՂ-ն անորոշ ժամանակով պետք է դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ․ Հոգլանդ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս բախումների հիմնական տարբերությունը նրանում է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, որտեղ նախկինում տեղի էին ունենում հիմնական բախումները, այլ բոլորովին այլ վայրում։ Կարծում եմ՝ դա այն հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։

«Ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին, քանի որ 2017 թվականին զբաղեցնում էի Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի պաշտոնը։ Խոսել եմ որոշ մասնագետների հետ, տեսակետները շատ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու այս անգամ բախումները գրանցվեցին միջազգային սահմանին։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառները, այնուամենայնիվ, դժվար կլինի այն որպես պատահական միջադեպ ներկայացնել, քանի որ եթե որևէ կողմից շփման գծի ողջ երկայնքով պատահական կրակոցներ են տեղի ունեցել, ապա այնտեղ կա հաղորդակցման միջոց, որպեսզի 2 կողմերը կարողանան խոսել և անմիջապես հարթել միջադեպը։ Դա տեղի չունեցավ, իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն COVID-19-ի հետ կապված, սակայն այդ նույն խնդիրներն ունեն նաև Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա կարող է լինել նաև հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։

Նա ընդգծել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Այս պահին նրանք չեն կարող զինված գոտում դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսօրվա վիճակը, սակայն, արմատապես տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ, ցավոք, մոտ ապագայում Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը։ Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը, դժբախտաբար, կշարունակվի և դրանում, ցավոք, քաղաքացիական հասարակությունը կարող է ներգրավված լինել»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Անդրադառնալով հակամարտության մեջ Թուրքիայի ակտիվությանը՝ Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ ինքն անձամբ չի լսել որևէ զեկույց Թուրքիայի ուղղակի ներգրավման մասին։

«Բոլորը գիտեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտ դաշնակիցներ են, բայց Հայաստանն ու ՌԴ-ն ևս սերտ դաշնակիցներ են։ Փոխզիջման հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ երկու կողմերի ղեկավարները՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն, հայտարարեն, որ խնդիրը լուծելու ժամանակն է եկել։ Բայց, ցավոք, երկու կողմերն էլ խնդիրը դիտարկում են որպես իշխանությունը պահելու միջոց։ Կողմերն ամբողջ աշխարհում ունեն համայնքներ, որոնք ունեն պետական դիրքորոշումից ավելի կոշտ դիրքորոշում, ինչը մենք տեսանք Լոս Անջելեսում և Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներում»,- ասել է դեսպանը։

Նախկին համանախագահի կարծիքով՝ Մինսկի խումբը երբևէ չի կարողանա լուծել այս խնդիրը, քանի դեռ երկու կողմերը չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն։

«Կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասել է Հոգլանդը։

Նելլի Մելքոնյան